ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՏԵՆԱՊԵՏՆԵՐԻ ՀԵՏ

Երեքշաբթի, յուլիսի 4-ի առաւօտեան, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։

Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը, որ միաժամանակ կապն է եկեղեցական խորհուրդների հետ։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց ատենապետներին, շնորհաւորեց նրանց նոր շրջանի համար իրենց նշանակման առիթով եւ հիմնական ուղղութիւններ եւ թելադրութիւններ փոխանցեց նրանց։ Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց մի կողմից եկեղեցական խորհուրդ - քահանայ, երգեցիկ խումբ յարաբերութիւնը եւ միւս կողմից ժողովուրդ-եկեղեցական խորհուրդ յարաբերութիւնը։ «Եկեղեցական խորհրդի անդամները իրենց միմեանց հետ ունեցած յարաբերութեամբ, եկեղեցում իրենց մշտատեւ ներկայութեամբ օրինակ են լինելու ժողովրդին», ասաց Սրբազան հայրը։ Այնուհետ Սրբազան հայրը թելադրեց, որ եկեղեցական, կրօնական եւ ազգային տօների առիթով հարկ է հաւաքներ, ձեռնարկներ կազմակերպել ժողովուրդը աւելիով եկեղեցիին մօտեցնելու եւ ժողովուրդը եկեղեցու կեանքում ներգրաւելու համար։

Սրբազան հայրը լսեց նաեւ յարգոյ ատենապետների առաջարկներն ու մտածումները կապւած եկեղեցական խորհուրդների բարւոք գործունէութեան համար։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com