ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Բելգիացի Ուսանողներ և Դասախօսներն Այցելեցին Առաջնորդ Սրբազան Հօրը

Երկուշաբթի 3 յուլիս 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց Բելգիայի «Օլիվայնթ» համալսարանի ուսանողներին և դասախօսներին, որոնք յատուկ առաքելութեամբ ու պետական հովանաւորութեամբ այցելում են Իրան։ 

Փրոֆէսէօր Մարք Թոննը Սրբազան հօր ներկայացրեց իր ընկերակիցները, շնորհակալութիւն յայտնելով նորին սրբազնութեան իր ընդունելութեան եւ հիւրասիրութեան համար։

Այնուհետ Առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, իր ուրախութիւնը յայտնեց այս առիթով եւ լուսաբանիչ բացատրութիւններ տւեց ներկաներին հայութեան մասին, իրանահայ գաղութի անցեալի եւ ներկայի կեանքի և յատկապէս թեհրանահայութեան մասին եւ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի իւրայատկութիւնների մասին իբրեւ քրիստոնեայ ազգ: Իր խօսքի միւս բաժնում Սրբազան հայրը անդրադարձաւ իրանահայ գաղութի ներկայ կեանքին ։

Սրբազան հօր խօսքից յետոյ եղան բազմաթիւ հարցումներ կապւած հայ եկեղեցու և հայերին կապւող այլ հարցերի մասին:

Սրբազան հայրը համբերութեամբ լայն և գոհացուցիչ բացատրութիւններ տւաւ յատուկ կերպով շեշտելով, որ Իրանը դարեր շարունակ իր պատմութեամբ, բազմազան իր ընկերութեամբ միշտ եղել է օրրանը եւ՛ քաղաքակրթութեան եւ՛ մանաւանդ կրօնական լայնախոհութեան եւ համակեցութեան։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com