Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Վերանորոգւում է Մաշհադի Ս. Աստւածածին (Ս. Մեսրոպ) եկեղեցին

«Ֆարս» լրատւական կենտրոնի լրատւութեան համաձայն՝ վերանորոգման է ենթարկւում Մաշհադ քաղաքի միակ հայկական եկեղեցի Ս. Մեսրոպը, որը կառուցւել է 1941 թւականին:

Այդ մասին յայտարարել է Մաշհադ քաղաքի Մշակութային ժառանգութեան կայքէջի տնօրէն Վաֆա Սաբեթին: Նրա հաւաստմամբ եօթ տարի է, ինչ եկեղեցին գրանցւել է երկրի ազգային կոթողների ցանկում, սակայն մինչ օրս վերանորոգման հարցով լուրջ աշխատանքներ չեն իրականացւել: 

Լուրի մանրամասնութիւններին տեղեկանալու նպատակով «Ալիք»-ը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի մշակութային ժառանգութեան կազմակերպութեան Իրանի  եկեղեցիների կենտրոնի տնօրէն Շեռլի Աւետեանի հետ ով մեզ հետ զրոյցում անդրադառնալով վերանորոգման աշխատանքներին նշեց. «Իրանի զբօսաշրջութեան կազմակերպութիւնը երկրում զբօսաշրջութիւնը զարգացնելու նպատակով, գումարներ է յատկացնում պատմական կոթողների վերանորոգման աշխատանքներին: Իրանի մշակութային ժառանգութիւնների կազմակերպութեան կողմից մի քանի ամիս է, որ բացի ԻՒՆԵՍԿՕ-ում գրանցւած եկեղեցիներին, պետական բիւջէ է յատկացւել նաեւ  մի շարք պատմական եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին: Այդ թւում է  Մաշհադի  Ս. Աստւածածին եկեղեցին, (նշեմ, որ Ս. Մեսրոպը վերաօծւել է Ս. Աստւածածին անւամբ): Եկեղեցին տարիներ, մասամբ, ինչ որ չափով  վերանորոգւում էր համայնքի բարերար Ալֆրէդ Հաւանի վերահսկողութեամբ, սակայն տարիներ է,  ինչ հիմնական վերանորոգումներ չեն իրականացւել, ուստի  յատկացում կատարւեց այդ եկեղեցուն: Յատկացւած բիւջէն շուրջ 120 միլիոն թուման է, որը թէեւ աշխատանքների համեմատութեամբ շատ էլ մեծ գումար չէ, սակայն նախնական աշխատանքերը կը սկսւեն: Օրեր առաջ կազմակերպութեան պատասխանատու մասնագէտների եւ Ալֆրէդ Հաւանի հետ շրջեցինք եկեղեցու տարածքում եւ արդէն մշակւել են առաջնահերթութիւն վայելող աշխատանքների գրաֆիկան: Հիմնականում  անհրաժեշտ է նախ վերանորոգել եկեղեցու տանիքի  փայտեայ եւ թիթեղեայ ծածկը, բարեփոխել ու բարեկարգել յատակը եւ բակի թէ՛ յատակը, եւ թէ՛ արտաքին պատերը, նաեւ իրականացնել խոնաւազերծման աշխատանքներ,  վերանորոգել եկեղեցուն կից մի քանի սենեակներ եւս, որոնք ժամանակին օգտագործւել են, որպէս գրադարան եւ նմանօրինակ աշխատանքներ: Այդ սենեակները վերանորոգելուց յետոյ կարելի է օգտագործել, որպէս ցուցասրահ կամ թանգարան եւ զբօսաշրջիկներին ծանօթացնել իրանահայ համայնքի պատմական անցեալին:

Ըստ կազմակերպութեան մասնագէտների՝ այս տարածքը զբօսաշրջիկների ուշադրութեան կենտրոնում է եւ հիմնականում այն կարելի է օգտագործել զբօսաշրջիկների այցելութեան համար: Առաջիկայ երկու-երեք ամիսների ընթացքում կը կատարւեն այն ամէնը, ինչի մասին զեկուցեցի եւ խոստացել են վեց ամսեայ կտրւածքի սահմաններում պետական բիւջէի յատկացումը, մինչեւ աշխատանքների աւարտը»:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ