ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԻԱԲԱՆ ՀԱՅՐԵՐ ԺԱՄԱՆԵՑԻՆ ԹԵՀՐԱՆ ՏՕՆԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆՑ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երկուշաբթի 3 Ապրիլ 2017-ի ուշ երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Թեհրան վերադարձաւ Լիբանանից, որտեղ գնացել էր մասնակցելու Քրիստոնէական Միջազգային Հեռուստաընկերութեան Միջազգային Յանձնախմբի տարեկան ժողովին իբրեւ մնայուն անդամ յիշեալ յանձնախմբի։

Առաջնորդ Սրբազան հօր հետ Թեհրան ժամանեցին Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանն (վարիչ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան) ու Հոգշ. Տ. Արտաւազդ Աբղ. Շարոյեանը (վարիչ - տնօրէն հայց. եկեղեցու կիրակնօրեայ դպրոցների) Աւագ Շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօների առիթով։

Միաբան հայրերը երեքշաբթի օր Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի հետ մասնակցեցին Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի հովանաւորութեամբ տեղի ունեցող հոգեւոր մրցոյթին եւ մտերմիկ զրոյց ունեցան աշակերտութեան հետ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com