کتاب نسل کشی ارمنیان ،ریشه ها و پیامدها



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Սրբազան Հօր Պատգամը Իրանի Ժողովրդին

Շատ սիրելի հայրենակիցներ,

Նորուզի- նոր տարւայ - առիթով հոգեկան անհուն ուրախութեամբ եւ առ Աստւած բարձրացրած աղօթքով շնորհաւորում եմ ձեզ եւ ի սրտէ մաղթում աստւածային օրհնութիւն եւ խաղաղութիւն։

Այս օրերի աշխարհն ու մարդկութիւնը իր պատմութեան ամենից տագնապալի եւ անորոշ մի ժամանակահատւածում է եւ մեզանից իւրաքանչիւրի պարտականութիւնն է աղօթքով ու փոխադարձ սիրոյ եւ յարգանքի զգացումներով իր կեանքը ապրի։

Արդարեւ աշխարհը այսօր որեւէ մէկ ժամանակից աւելի կարիքը ունի իմաստուն ղեկավարութեան, երկխօսութեան ու փոխադարձ յարգանքի զգացումներով առաջնորդութեան։

Մեր սիրելի Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իր հոգեւոր առաջնորդի իմաստուն ղեկավարութեամբ այսօր աշխարհին ցոյց է տւել, որ ինք յանուն խաղաղութեան եւ ժողովուրդների իրաւացի իրաւունքների պահպանման համար է միշտ աշխատել ու շարունակում է աշխատել, որովհետեւ համոզւած ենք որ իւրաքանչիւր ժողովուրդ իրաւունք ունի ինք տնօրինելու իր կեանքը։ Տակաւին Իրանի Իսլամական Հանրապետութիւնը առաջատար իր դիրքով մեծապէս դերակատար է խաղաղութեան ամրագրման եւ ժողովուրդների միջեւ բարւոք յարաբերութեան զարգացման։

Թող նոր տարին նորոգութեան գեղեցիկ առիթ լինի բոլորին, նոր ոգիով եւ վերանորոգ հաւատքով իր կեանքը ապրելու եւ ստեղծագործելու։

Շնորհաւոր Նորուզ եւ աստւածային օրհնութիւն բոլորիդ.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com