Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԹԵՄԻՍ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ

Սոյն թւի վերջին երկու ամիսներին Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի նախաձեռնութեամբ եւ թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օրհնութեամբ հրատարակւել են երեք արժէքաւոր գրքեր, որոնք իրենց բովանդակութեամբ մեծապէս նպաստելու են հայ հաւատացեալի հոգու եւ մտքի լուսաւորութեան եւ կրօնական-եկեղեցական եւ մանկավարժական գիտելիքների աճման, այսպէս.-

Ա.- ՀԱՐՑԵՐ՝ Ապաշխարութեան, Աղօթքի, խաչի եւ խաչելութեան, Սուրբ հաղորդութեան, Յարութեան, բարեխօսութեան եւ մկրտութեան վերաբերեալ. գրքին հեղինակը աստւածաշնչական եւ եկեղեցական հայրերի վկայութիւններով լուսաբանիչ բացատրութիւններ է տալիս վերոյիշեալ հարցերին առնչւած եւ յաճախ պարզ հաւատացեալի միտքը չարչրկող հարցերի պատասխաններ։

Խիստ օգտակար հրատարակութիւն է։

Գրքի հեղինակն է Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյեանը։

Բ.- ԾԻՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ գիրքը իր բովանդակութեամբ միտում է հայ եկեղեցու ամբողջական արարողութիւնները, եկեղեցական սպասները, եկեղեցու կեանքի հետ սերտ առնչութիւն ունեցող երեւոյթներն ու եզրերը ժողովրդին մատուցանել հէնց ժողովրդի հասկանալի լեզւով ու բացատրութիւններով։ Հեղինակի բառերով, գիրքը բաղկացած է հինգ մասերից՝ Ծիսական բառարան, որ ընդգրկում է հայոց ծէսին առնչւող կառոյցները, պաշտօնները, իրերն ու սպասները։ Երկրորդ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սուրբ պատարագը, երրորդ՝ Տէրունի եւ Աստւածաշնչի նւիրւած տօներ, չորրորդ Ծիսական եւ կանոնական արարողութիւններ եւ վերջապէս հինգերորդը տօնախմբութիւններ, աւանդութիւններ ու ծիսական տնօրինումներ։

Մեծապէս օգտակար եւ դաստիարակիչ մի գիրք է, որի ընթերցումով հաւատացեալը մի քիչ աւելիով կը ճանաչի իր եկեղեցին։

Գրքի հեղինակն է Սուրէն Արք. Գաթարոյեանը նախկին Առաջնորդ Բերիոյ հայոց թեմի։

Գ.- ՄԱՐԴ ՊԱՏՐԱՍՏԵՆՔ մանկավարժական բովանդակութեամբ մի գիրք, որի հրատարակութեան նպատակը մեր հայոց լեզւի, կրօնի եւ հայոց պատմութեան ուսուցիչների մանկավարժական գիտելիքների վերաթարմացումն ու նորագոյն տւեալներով զինելն է։

Գրքի հեղինակը ինք երկար տարիների երախտարժան մանկավարժ դաստիարակ է, նա ներկայիս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան դպրեվանքի ընծայարանի մատենագրութեան, մշակոյթի պատմութեան եւ մանկավարժութեան դասախօս է։

Գրքի հեղինակն է Կարօ Յովհաննիսեանը։

Դ.- ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ- ՓԱԶԸԼ

Աստւածաշնչական թեմաներով մանուկների յատուկ դաստիարակչական հանելուկներ puzzle, որոնք մանկան մտածելու կարողականութեան աճման օգտակար են լինում։

Երեք տարբեր կերպերով պատրաստւած գեղեցիկ puzzle-ներ են։

Վերոյիշեալ գրքերը կարող էք ունենալ Ազգային Առաջնորդարանի «Մաշտոց» գրախանութից, Սրբ. Թարգմանչաց եկեղեցու «Օշական» գրախանութից եւ միւս եկեղեցիների գրախանութներից եւ ինչու չէ նաեւ հայկական գրախանութներից։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 16 Հոկտեմբերի 2025;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 18 Հոկտեմբերի 2025;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 20 Հոկտեմբերի 2025;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 26 Հոկտեմբերի 2025;
Գիւտ Խաչ

Հինգշաբթի 30 Հոկտեմբերի 2025;
Տօն Յովհան Ոսկեբերանի

Շաբաթ 08 Նոյեմբերի 2025;
Տօն Սուրբ հրեշտակապետների Միքայէլի ու Գաբրիէլի եւ ամենայն երկնային զօրաց տօն

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ուրբաթ 21 Նոյեմբերի 2025;
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։

Շաբաթ 22 Նոյեմբերի 2025;
Սրբոցն՝ Նիկողայոսի եւ Գրիգորի սքանչելագործ հայրապետին

Շաբաթ 29 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 11 Նոյեմբերի 2025;
Սրբոցն Դեմետրեայ վկային եւ Բասիլիսկոսի քահանային

Չորեքշաբթի 12 Նոյեմբերի 2025;
Եփեսացիներ 6.1-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.10-17։

Հինգշաբթի 13 Նոյեմբերի 2025;
Տօն՝ Սրբոցն Գուրիասայ, Սամունասայ, Աբիբայ սարկաւագին, Ռոմանոսի միայնակեցւոյն, Մանկանն Խոստովանողին եւ Հիւսիքոսի զինաւորին

Ուրբաթ 14 Նոյեմբերի 2025;
Եփեսացիներ 6.13-24

Շաբաթ 15 Նոյեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Անդրէի եւ Փիլիպպոսի

Կիրակի 16 Նոյեմբերի 2025;
Ժ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 17 Նոյեմբերի 2025;
Ա օր Յիսնակաց պահոց

Երեքշաբթի 18 Նոյեմբերի 2025;
Բ օր Յիսնակաց պահոց,

Չորեքշաբթի 19 Նոյեմբերի 2025;
Գ օր Յիսնակաց պահոց

Հինգշաբթի 20 Նոյեմբերի 2025;
Դ օր Յիսնակաց պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ