ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հ.Մ. «Սիփան» Միութեան Վարչութեան Անդամների Այցը Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի 14 մարտ 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Հ.Մ. «Սիփան» Միութեան նորընտիր Վարչութեան անդամներից՝ տիկնայք՝ Իվետ Մատթէուսեան և Յասմիկ Աբրահամեանին, պարոնայք՝ Մասիս Աբրահամեան, Արին Միրզայեան, Մասիս Ֆալլահ և Արգին Մատթէոսեանին:

Վարչութեան անդամները եկած էին ներկայանալու Սրբազան Հօրը և իր օրհնանքն ստանալու իրենց աշխատանքների համար:

Սրբազան հայրը նախ շնորհաւորեց նորընտիր վարչութեանը, յաջողութիւն մաղթեց և թելադրեց, որ համատեղ ու համբերատար աշխատանքով իրենց առաքելութիւնը  շարունակեն, նախանձախնդիր լինելով միութենականների ազգային և հոգևոր դաստիարակութեան հաւասարապէս:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com