Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մէկ օր «Քահրիզաք» կենտրոնում բնակւող հայորդիների հետ

Ալիք - Մի առ ժամանակ առաջ, ուրբաթ օր վաղ առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին օժանդակող մարմնի անդամներ՝ ԿՕՄ-ի փոխատենապետ Հրայր Աբդալեանի, Շահէն Բանդարիի եւ Ալիս Դիլանչեանի հետ այցելեցինք «Քահրիզաք» կենտրոնը, որի հսկայ տարածքի տարբեր սրահներում իրենց բնակութիւնն են հաստատել եօթ հայորդիներ, որոնք ժամանակին եղել են ընտանիքի սիւներ, սակայն, այսօր ինչ-ինչ պայմանների պատճառով, իրենց կամքից անկախ տեղակայւել են «Քահրիզաք» համալիրում: Պրն. Հրայրի աւտոմեքենան ուտելիքներով բեռնաւորւած շարժւեցինք:

Պետական եւ ժողովրդի նւիրատւութիւններով գործող բուժման սպասարկման եւ խնամակալական այդ կենտրոնում, որը զբաղեցնում է 420.000 քառ. մետր տարածք եւ 160.000 քառ. մետր շէնքեր, ունի տարբեր բաժիններ, որտեղ շուրջօրեայ բժշկական խնամք է տարւում հասարակութեան այն խաւի նկատմամբ, ովքեր իրենց կեանքը շարունակելու համար կարիք ունեն նմանատիպ աջակցութեան:

Ի դէպ, սա առաջին անգամը չէր, որ ԿՕՄ-ի անձնակազմի անդամ-անդամուհիները յանձինս Հրայր Աբդալեանի, այսպիսի այց էին իրականացնում, իրենց հետ տանելով այն ուտեստը, որը թոյլատրելի էր կենտրոնի կողմից՝ միրգ, հիւթ եւ խմորեղէն: Այցը սկսւեց անկողնային պայմաններում գտնւող մի հայուհուց, որը ամուսնացած էր եւ ունէր երեք զաւակներ, որոնց մասին արտայայտւում էր կարօտով: Զրուցեցինք նրա հետ, ասում էր, թէ բժիշկներից ու բուժծառայողներից գոհ է, սակայն զգացւում էր հայի հետ շփւելու նրա ցանկութիւնը եւ դեռ այդ վիճակում իր գոհունակութիւնը յայտենց ԿՕՄ-ի անդամներին իրենց յաճախակի այցերի համար:

Մի այլ շէնքում անկողնային պայմաններում այցելեցինք դարձեալ մէկ այլ տարեց հայուհու, որը ամուսնացած է եղել, սակայն, երբ երեխաներ է ունեցել, նրա թմրամոլ ամուսինը վաճառելով մանկահասակ երեխաներին, խենթութեան է հասցրել տիկնոջը, որը տարիներ է ինչ չի խօսում, եւ միայն գլխի շարժումներով կապ հաստատում շրջապատի հետ: ԿՕՄ-ի փոխատենապետը, որը յաճախակի է այցելում այդ կենտրոնը, արդէն ծանօթ էր բոլորին եւ բուժքրոջ օգնութեամբ այդ տիկնոջը անւասայլակի վրայ դնելով բերեցինք բացօթեայ տարածքը, եւ մի քանի րոպէ անցկացրինք նրա հետ: Չէր կարելի պատկերացնել նրա դէմքի ուրախութիւնը: Նրա մօտ եւս թողեցինք բերած նւէրները եւ շարժւեցինք առաջ դէպի մէկ այլ շէնք, որտեղ բնակւում էին տղամարդիկ: Սենեակներից մէկում անւասայլակի վրայ հանդիպեցինք մի պապիկի, որի զաւակները արտերկրում էին: Նա թէեւ կաթւածի բերումով անկարող էր լիակատար շարժւելու կարողականութիւնից, սակայն, ելնելով հօր կարգավիճակից, գնահատանքով էր խօսում որդիների մասին, եւ մեզ ծանօթացրեց մէկ այլ տղամարդու հետ, որը քրիստոնեայ էր, բայց ոչ հայ, իսկ սահուն հայերէն խօսել գիտէր եւ երկու ծերունիները բախտի եւ ճակատագրի ընկերներ էին դարձել: Նրան եւս թողեցինք բերած պաշարից եւ կրկին շարժւեցինք առաջ: Կարծես ո՛չ ժամանակն էր առաջանում, եւ ո՛չ էլ այդ ոչ շատ բարենպաստ պայմաններում բնակւողների, ի մասնաւորի՝ հայերի թիւն էր նւազում: Իհարկէ, անբարենպաստ պայմանները շատ էլ անտրամաբանական երեւոյթ չէր, քանզի հազարաւոր բնակւողների լաւ խնամելը, այդ էլ ֆիզիկական ու հոգեկան բարդ խնդիրներ ունեցող անձանց, մի բան, որից խուսափում են երբեմն հարազատ մարդիկ, շատ էլ դիւրին չէ:

Սենեակներից մէկում բնակւում էր միջահասակ եւ մասամբ հոգեպէս խանգարւած մի տղամարդ, իբր թէ խօսում էր, բայց ոչ շատ հասկանալի: Այդ բաժինը իւրայատուկ էր իր բուժօգնութեամբ: Կրկին այլ շէնք եւ ԿՕՄ-ի փոխատենապետը գիտէր, որ այդ սենեակում բնակւում էին երկու հայուհիներ, սակայն երբ այցելեցինք սենեակը, գտանք միայն մէկ հայուհու եւ նա տեղեկացրեց, որ իր ընկերուհին առողջական ոչ-բարենպաստ պայմանների պատճառով փոխադրւել է է՛լ աւելի վերահսկւող տարածք: Տեղում հանդիպեցինք գլխաւոր բժիշկի հետ, որ երբ իմացաւ, թէ հայեր ենք եւ ազգային առաջնորդարանից, նշեց, որ քիչ չեն այն հայերը, որոնք բարեսիրական աշխատանք են կատարում կենտրոնին եւ պարզւեց, որ ինքը եւս մի առ ժամանակ է, ինչ արտերկրից Իրան է եկել նոյն այս կենտրոնում բարեսիրական աշխատանքի նպատակով: Նրա ուղղութիւններով շարժւեցինք այն հայուհու մօտ, որին անբարենպաստ պայմանների բերումով առանձնացրել էին:

Իրապէս զարմանում ես մարդկային կարողականութեան եւ համբերատարութեան վրայ: Երբ այցելեցինք նրան, պարզւեց, որ դիաբետիկ է եւ կորցրել է իր երկու ոտքերը, բայց նոյն այդ կարգավիճակում իր բարձր հոգեկանով նախ ժպտերես շնորհակալութիւն յայտնեց այցի համար, եւ նշեց, որ Ամանորի առիթով, երբ տեղի բուժանձնակազմը յատուկ միջոցառում էր կազմակերպել եւ հայերին նոր ադիալներ կամ իրենց հարկաւոր իրեր նւիրել, որպէս երախտագիտութիւն ինքը եւս խնդրել է իր անունից ծաղիկ տեղադրեն «Քահրիզաք»-ը կառուցող բարերար բժիշկի՝ դոկտ. Մոհամմադ Ռեզա Հաքիմզադէ Լահիջիի շիրիմին, չէ որ տեղում բնակւում են նաեւ հայեր, որոնց համար գեղեցիկ տեսք չունի երախտագէտ չլինեն:

Ահաւասիկ, մէկ օր «Քահրիզաք»-ի բարեսիրական բուժսպասարկման կենտրոնում:

Տայ Աստւած, որ բոլոր ընտանիքների պայմանները լինեն այնպիսին, որ ոչ ոք չապրի ընտանեկան յարկից դուրս:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ