ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԾՈՄ, ՊԱՀՔ

Աւետարաններում բազմաթիւ առիթներով յիշատակւած ծոմ, պահք բառերը ընդհանրապէս մեկնաբանւում են նոյն իմաստով:

Մեզ մօտ պահեցողութիւնը իր օրինապահութեան ձեւի մէջ մի որոշ ժամանակամիջոց մսով, անասնաիւղով, կաթնեղէնով եւ ձւեղէնով պատրաստւած կերակուրներից, ճոխութիւններից եւ խմիչքներից հեռու մնալու կրօնական պատւէր է: Թելադրւում է ուտել բուսական ուտելիքներ, բանջարեղէն, ընդեղէն կամ համապատասխան կերակուրներ` բուսաիւղով պատրաստւած: Թոյլատրելի է  համարւում  նաեւ մեղրը:

Ըստ  էութեան, սակայն, ծոմը կամ պահքը ոչ միայն ժուժկալութեան, զգաստութեան հրաւէր է, այլեւ հաւատացեալների կեանքում կրօնի եւ բարոյականութեան կանոնաւոր պարբերականութեամբ յիշեցում: Այն նաեւ համարւում է հաւատքի ամրապնդման միջոց, լուրջ առաքելութիւնների նախօրէին` խոկման, ինքնապատրաստութեան առիթ, երբ նիւթական եւ մարմնական հաճոյքների եւ որոշ զրկանքների փոխարէն աղօթքներով շեշտը դրւում է կեանքի, գեղեցիկի եւ հոգեւոր արժէքների վրայ:

Ուրեմն, պահքը կամ ծոմը մարդկային հոգու մաքրագործման եւ կրօնական բարոյականութեան գիտակցումով նրա վերանորոգման եւ ամրապնդման միջոց է, անկախ նրանից, որ այն հետապնդում է նաեւ կրօնասիրութեան եւ հաւատքի ամրապնդման նպատակ:

ՄԵԾ ՊԱՀՔ

Միօրեայ եւ շաբաթական պահքերից յետոյ, այլ եկեղեցիներ գրեթէ ջնջել են երկարատեւ պահքերը, մինչդեռ Հայաստանեայց եկեղեցին ունի Քառասնօրեայ պահքի շրջան, որը կոչւում է Մեծ պահք:

Մեծ Պահքն սկսւում է Բուն Բարեկենդանի երկուշաբթիից մինչեւ Ս. Յարութեան Աւագ շաբաթը:

Քանի որ Աւագ շաբաթը իր հերթին պահքի շաբաթ է, քառասնօրեայ շրջանը առանց ընդմիջումի երկարում  է  եւս  մէկ  շաբաթով, որով  Մեծ Պահքի տեւողութիւնը լինում է եօթ շաբաթ կամ 48 օր:

Երկարատեւ պահքի այս շրջանում, յատկապէս առաջին քառասուն օրերին, Հայաստանեայց Եկեղեցին իր հաւատացեալների համար աղօթքի եւ ինքնամփոփումի հոգեպարար արարողութիւններ է տնօրինել, որոնք

«Արեւագալ» կամ «Խաղաղական», «Հանգստեան» անուններով  ժամերգութիւնների կարգով` տեղի են ունենում ընդհանրապէս չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի առաւօտեան կամ գիշերային յատուկ ժամերի` ըստ տեղի եւ յարմարութիւնների:

«Արեւագալի» շարականները, որոնք հեղինակել է Ս. Ներսէս Շնորհալի  Հայրապետը, ունեն  բացառիկ  իմաստ, ստեղծագործական բարձր որակ եւ գեղեցկութիւն: Նրանք ընդհանրապէս նւիրւած են հոգեւոր Լոյսին, ճշմարտի եւ գեղեցիկի փառաբանութեանը:

ՄԵԾ ՊԱՀՔԸ ԵՐԵՔ ԻՄԱՍՏՈՎ

Մեծ  Պահքի  քառասնօրեայ շրջանը  եկեղեցու  հաւատացեալների համար հոգեւոր վերանորոգութեան սքանչելի մի առիթ է: Երբ այն գիտակցօրէն ապրւում է, հոգեկան ազնւացման եւ առհասարակ մարդ անհատի երջանկութեան ամենաազդու եւ բարերար միջոց է դառնում:

Մեծ Պահքը գիտակցօրէն ապրել նշանակում է.

1.   Աղօթքը դարձնել մեր կեանքի կենտրոնական առանցքը: Աղօթել առանձնակի եւ հաւաքաբար

Մարդիկ պէտք է յարատեւօրէն ջանան իրենք իրենց հոգեպէս մաքրել ու մօտենալ Աստծուն: Մօտեցումի ճամփան աղօթքն է, սրտաբուխ աղօթքը, որի ընթացքում մարդն Աստծուն խօսք է ուղղում, շնորհակալութիւն է յայտնում Նրան եւ փառք է տալիս, որ իրեն կեանք եւ ամէն տեսակ բարիքներ է շնորհել, որոնց արժէքը պէտք է գիտակցի եւ ըստ այնմ ապրի: Աղօթքի պահին մարդ պէտք է մինչեւ իր սրտի խորքը ինքն իրեն բացի Աստծու առաջ:

2.   Պահք պահել ինքնազրկումի սկզբունքով

Պահքը, որ մեծամասամբ կրօնական, բարոյական, հոգեւոր հասկացողութիւն է, չի կարելի միայն կերակուրների, ուտելիքի հետ կապւած երեւոյթներով ըմբռնել: Եկեղեցու կեանքում սննդի մասին մտահոգութիւններով չի բացատրւում նրա ծագումն ու ներկայութիւնը:

Կրօնական ճշմարիտ եւ խորունկ իմաստով պահքը այնպիսի գործողութիւն է, որ մարդն ինքն իրեն առաջնորդում է կամաւորապէս զրկելու որոշ զգայական, նիւթական հաճոյքներից եւ  ճոխութիւններից: Առիթ է տալիս նրան մտածելու իր հոգեւոր, բարոյական կեանքի մշակման մասին:

Ինչպէս երբեմն բժիշկները որոշ կերակուրներ կամ արարքներ արգելում են մարդկանց, որպէսզի նրանց վնասւած ֆիզիկական առողջութիւնը վերականգնւի, նոյնպէս նաեւ հոգեւոր բժիշկները` եկեղեցու հայրապետները, վարդապետները պահեցողութիւնները սահմանել են,  որպէսզի հաւատացեալները կարողանան աղօթքով եւ ինքնազրկումով իրենց հոգեւոր առողջութիւնը վերականգնել:

3.   Բարիք գործել` ծառայութիւններ մատուցելով

Մարդիկ յաճախ ուրիշի ցաւին բաժնեկից լինելով, ուրիշի նեղութիւնը պակասեցնելով` ոչ միայն ուրիշի համար բարիք են գործում, այլեւ իրենք իրենց են բարիք անում: Յատկապէս Մեծ Պահքի շրջանում, եթէ հաւատացեալները փորձեն.

- հիւանդ խնամել,

- աղքատին օգնել,

- անկարող ծերունու զօրավիգ կանգնել,

- աղքատ ուսանողի ուսումն ապահովել,

- բարեսիրական կամ ազգային հանրօգուտ մի հաստատութեան մէջ կամաւորապէս ծառայել…:

Մեծ Պահքը հաւատացեալներին առիթ ընձեռելու համար է սահմանւել, որպէսզի իրենք իրենց հոգեպէս պատրաստեն ողջունելու Քրիստոսի յարութեան մեծ աւետիսը, որը քրիստոնէական կեանքի գերազա

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com