Հինգշաբթի սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ և Լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:
Սրբազան Հայրը բարի գալուստ և յաջողութիւն մաղթեց պրն. դեսպանին և կրկին իր բարեմաղթութիւնները յայտնեց դեսպանատան երկու պաշտօնեաներ՝ Էդիկ Խաչատրեանի և Գրիգոր Ղազարեանի պատահարից փրկւելու առիթով:
Այնուհետ խօսւեց ընդհանրապէս Հայաստանի, Արցախի և մեր ժողովրդի յարաբերական կեանքի մասին: Սրբազան Հայրը մաղթեց, որ մեր երկիրը շարունակէ իր խաղաղ և ստեղծագործ գործընթացը: