Այսօր, կիրակի 2019 թւի ապրիլի 28-ին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը մեկնեց Քիշ կղզի, մասնակցելու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումարին, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան Կառոյցի և Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի կողմից:
Համագումարի թեման է՝ «Համաշխարհային առողջապահութիւն և կրօն»:
Սրբազան Հայրը պիտի դասախօսի սոյն համագումարին, նիւթ ունենալով «Համաշխարհային Առողջապահութիւնը և սնունդը»: