Թեհրանի մեր ժողովրդը, երկուշաբթի, 31 դեկտեմբերի կէս գիշերւան տարեմուտի առիթով մասնակցեց Ս. եւ Անմահ Պատարագին, Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:
Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Առաջնորդի օգնական Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բասրիքեանը:
Թեհրանի բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցւեց նաեւ երեքշաբթի 1 Յունւար 2019-ի առաւօտեան:
Մեր հաւատացեալ ժողովրդը ներկայ գտնւելով Ս. Պատարագի եւ սկսւող 2019 Նոր-Տարւան առաջին րոպէները անցկացնելով եկեղեցում, Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթեց աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար: