Նոր-Տարւայ և Ս. Ծննդեան ոգեշնչող տօների առիթով, հրաւիրում ենք մեր ժողովրդի հաւատացեալ ժողովրդին, միասնաբար երգելով՝ դիմաւորելու Նոր-Տարին և Աշխարհին խաղաղութիւն պարգևող Փրկչի Սուրբ Ծնունդը:
Սոյն նախաձեռնութիւնը վայելում է բարձր հովանաւորութիւնը Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և կազմակերպւել է Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի կողմից:
Ձեռնարկը տեղի է ունենալու հինգշաբթի, 2019 թւի յունւարի 3-ին, Ս. Սարգիս Մայր Եկեղեցում, երեկոյեան ժամը 8:00-ին:
Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, ներկայ լինելու անակնկալներով լի սոյն ձեռնարկին: