Չորեքշաբթի փետրւարի 21-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց պրն. Ալբերթ Աճեմեանին:
Պրն. Աճեմեանը թեհրանահայ գաղութի ազգային-հասարակական կեանքի կարկառուն դէմքերից է եղել, որ այս օրերին արդէն հայրենաբնակ է:
Իր Թեհրան գտնւելու առիթով այցելեց Սրբազան Հորը, մի անգամ ևս շնորհակալութիւն յայտնելու «Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան Մարտավ արութիւնը Սիւնիքում և Արցախում 19818-1920 թւերին» գրքի մեկենասութեան համար: