Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ 7 յուլիս 2017-ի, տօնն է մեր թարգմանիչ հայրերի Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի: Այս տօնն համընկնում է Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Առ այդ կազմակերպւել է մէկօրեայ ուխտագնացութիւն դէպի Արաք, 7 Յուլիս 2017-ի:
Հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ Կազմակերպութեամբ՝ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների:
Արձանագրութիւնների համար դիմել Ազգային Առաջնորդարանի Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու՝ գրասենեակ:
Արձանագրութիւնները 20 , 21, 22 Յունիս 2017: