Երկուշաբթի թւականիս փետրւարի 7-ին «Մարի Մանուկեան» դպրոցի աշակերտուհիները, դպրոցիս տեսչութեան, ուսուցչական կազմի և ծնողական խորհրդի անդամների հետ միասին, այցելեցին համար 18 հրշէջ կենտրոն:
Աշակերտուհիները մոմերով ու ծաղիկով մուտք գործեցին կենտրոն: Ապա դպրոցիս տեսչուհի՝ տկն. Սալիմին գնահատելով հրդեհաշիջական ծառայողների ծանր ու ինքնուրաց ծառայութիւնը, Փլասքօ-ի աղետին զոհւած նահատակների կապակցութեամբ, կենտրոնի աշխատողներին ցաւակցութիւն յայտնեց: Դպրոցի անունից ցաւակցական գրութիւն էր պատրաստւել, որը ընթերցւեց դպրոցի ուսուցիչների ներկայացուցիչ՝ տկն. Ամիրզադէի միջոցով: Երրորդ հաշւապահական դասարանի աշակերտուհի՝ Մեղրի Մատթէոսեանը ընթերցեց օրւայ առիթով գրած իր գեղեցիկ բանաստեղծութիւնը:
Վերջում դպրոցի ծնողական խորհրդը, բոլորին հիւրասիրեցին:
Հայոց Ազգային «Մարի Մանուկեան» Միջն. Օրդ. Դպրոցի Փոխտեսչութիւն
View the embedded image gallery online at:
http://www.tehranprelacy.com//index.php/news-events/34-news/985-2015-04-19-01#sigProId9d42ab72f1