Sunday, 11 April 2021
Կրկնազատիկը նաեւ կոչւում է «Նոր կիրակի»։
Նոր է կոչւում, որովհետեւ, Քրիստոսի Խաչելութեամբ եւ Յարութեամբ սկիզբ է դրւում Նոր Արարչութեան, որովհետեւ Քրիստոսով ամէն ինչ վերստին նորոգւեց, հինն անցաւ և ամէն ինչ նոր եղաւ։ (Բ Կորնթ. Ե 17):
Այդ իսկ պատճառով պատճառով էլ այն Նոր է կոչւում:
Այդ օրը սկսում է Յիսուսի հազարամեայ թագաւորութիւնը ։
Կրկնազատիկ է կոչւում այդ օրը, քանի որ Տէրն առաջին կիրակի օրը երևաց աշակերտներին և փարատեց նրանց կասկածները Իր յարութեան մասին, իսկ երկրորդ կիրակի օրը երևաց, որպէսզի փրկի Թովմասին թերահաւատութիւնից ու հաստատի հաւատի մէջ՝ ասելով. «Բե՜ր քո մատները և դի՜ր այստեղ ու տե՜ս Իմ ձեռքերը. և բե՜ր քո ձեռքն ու մտցրո՜ւ Իմ կողի մէջ. անհաւատ մի՜ եղիր, այլ հաւատացեալ»: Եւ Թովմասը Նրան պատասխանեց. «Տէ՜ր իմ և Աստվա՜ծ իմ» (Յովհ. Ի 27-28): Եւ դա օրինակն է երկու տեսակի հաւատացեալների: