Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Saturday, 01 February 2025

Առակած 8։33-36,Ովսէ10։12,Ամովս5։10-14

Տօն Սուրբ Գրիգոր Աստւածաբանի

Առակած 8։33-36,Ովսէ10։12,Ամովս5։10-14

Առակած

8 Արդար են իմ բերանի բոլոր պատգամները,
եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ,
9 բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են,
եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»:
10 Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ,
գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի:
11 Իմաստութիւնը լաւ է անգին քարերից,
եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան:
12 Ես՝ իմաստութիւնս, բնակուեցի խորագիտութեան մէջ,
եւ միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտութիւնը:
13 Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը,
թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը:
14 Իմն է խորհուրդը,
իմն է զգուշութիւնը,
իմն են հանճարը եւ զօրութիւնը:
15 Թագաւորներն ինձնով են թագաւորում,
եւ հզօրները՝ օրինադրում արդարութիւնը:
16 Ինձնով են բարձրանում մեծամեծները,
եւ տիրակալներն ինձնով են տիրում երկրին:
17 Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ,
եւ ով փնտռում է ինձ, շնորհ կը գտնի:
18 Իմն են հարստութիւնն ու փառքը,
կայուն ունեցուածքն ու արդարութիւնը:
19 Լաւ է ի՛նձ ունենալ, քան ոսկի եւ անգին քարեր,
ունենալ ի՛մ արդիւնքը, քան ոսկի եւ ընտիր արծաթ:
20 Ես քայլում եմ արդարութեան ճանապարհներով
եւ շրջում արդարութեան շաւիղներով,
21 որ բարիք բաշխեմ իմ սիրելիներին
եւ նրանց գանձարանները լցնեմ բարիքներով:
Սակայն որպէսզի ես ձեզ պատմեմ,
թէ ինչ է լինելու ամէն օր,
ապա պիտի յիշեցնեմ նաեւ,
թէ ինչ է եղել յաւիտենութեան սկզբից:
22 Տէրն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին՝ իր գործերի համար.
յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ:
23 Նա ծնեց ինձ հէնց սկզբին,
դեռ երկիրն արարելուց առաջ,
24 աւելի առաջ, քան անդունդներ կը բացէր,
25 աւելի առաջ, քան աղբիւրների ջրեր կը բխեցնէր,
եւ էլ աւելի առաջ, քան կը հաստատէր լեռներն ու բոլոր բլուրները:
26 Տէրն ստեղծեց շէն ու անշէն վայրեր
եւ բնակելի աշխարհները երկնքի ներքոյ:
27 Ես նրա հետ էի, երբ նա պատրաստում էր երկինքը,
երբ նա իր աթոռն էր հաստատում հողմերի վրայ,
28 երբ նա զօրութիւն էր տալիս վերին ամպերին
եւ երբ նա աղբիւրներ էր հաստատում երկնքի ներքոյ:
29 Այն ժամանակ, երբ նա դնում էր ծովի հաստատութիւնը,
– որ ջրերը նրա ափերը չանցնեն, –
այն ժամանակ, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
ես նրա մօտ էի որպէս գործավար:
30 Ինձնով էր, որ Տէրն ուրախանում էր մշտապէս,
եւ ես ամէն ժամ ցնծում էի նրա առաջ.
31 բովանդակ տիեզերքը հրճւում էր,
եւ ուրախ էի մարդկանց որդիների հետ:
32 Արդ, որդեա՛կ, լսի՛ր ինձ.
երանի նրանց, որ պահում են իմ ճանապարհները:
33 Լսեցէ՛ք իմաստութիւնը,
եւ դուք կը լինէք իմաստուն.
մի՛ շեղուէք դրանից:
34 Երանի այն մարդուն, որ կը լսի ինձ,
եւ այն մարդուն, որ կը պահի իմ ճանապարհները,
մշտապէս կը տքնի իմ դռների առջեւ
եւ կը պահպանի իմ դռների շեմերը:
35 Իմ ուղիները կեանքի ուղիներ են,
եւ Տէրն է սահմանել իմ կամքը:
36 Բայց ովքեր մեղանչում են իմ դէմ,
նրանք ամբարշտանում են իրենց հոգու մէջ,
եւ ովքեր ատում են ինձ,
նրանք սիրում են մահը:

Ովսէ

12 Ձեզ համար արդարութեան սերմեր ցանեցէ՛ք
եւ կենաց պտուղ քաղեցէ՛ք.
վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը,
փնտռեցէ՛ք Տիրոջը,
մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ:

Ամովս

10 Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին
եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին:
11 Դրա համար աղքատներին նեղելով
եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝
շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք,
բայց չէք բնակուի նրանց մէջ,
գեղեցիկ այգիներ պիտի տնկէք,
սակայն նրանց գինին չէք խմի,
12 քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները,
եւ սարսափելի են ձեր մեղքերը:
Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով
եւ աղքատին դռնէ դուռ էիք գցում:
13 Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կը լռի,
քանի որ ժամանակը չար է:
14 Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք,
եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը.
ինչպէս որ ասում էիք, թէ՝
«Ատեցինք չարը եւ սիրեցինք բարին»:

Յովհաննէս

11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին եւ փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է, եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից։

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ