Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ Ս. ՊԱՏԱՐԱԳ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՒԱՆԱԿՈՉՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Այսու յայտնում ենք մեր թեմի հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ երկուշաբթի 21 նոյեմբեր 2016 տօնն է Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման: Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Այս առիթով կիրակի 20 նոյեմբեր 2016-ի տեղի է ունենալու եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Այս առիթով պատարագելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Արդարեւ անցեալ տարւայ նման, այս տարի եւս, եկեղեցուս անւանակոչութեան տօնը նշւելու է ուխտագնացութեամբ եւ կրօնական յատուկ արարողութիւններով`

Ա.- Շաբաթ 19 նոյեմբեր 2016 երեկոյեան ժամը 6-ին հսկումի արարողութիւն

Բ.- Կիրակի 20 նոյեմբեր 2016-ին Ս. Պատարագ`

Սկիզբ ժամերգութեան 9:00

Ս. Պատարագ              10:00

Քարոզ                          11:00

Կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդին մասնակցելու սոյն ուխտագնացութեան եւ կրօնական արարողութիւններին, վերակենսաւորելու իր Քրիստոնէական հաւատն ու  կապւածութիւնը եկեղեցուն եւ լսելու օրւայ պատգամը:

ԾԱՆՕԹ.

Բոլոր նրանք ովքեր ուզում են մատաղ անել կամ ուխտ ունեն կատարելիք թող ազնիւ լինեն դիմելու Եկեղեցուս Խորհրդի քարտուղարութեան ժամը 9-ից մինչեւ 16-ը: 

Նաեւ փոխադրութեան դիւրութիւն է լինելու Եկեղեցական Խորհուրդների միջոցով:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 14 Փետրւարի 2026;
Տօն Տեառնընդառաջի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 19 Փետրւարի 2026;
Դ օր Մեծի Պահոց․

Ուրբաթ 20 Փետրւարի 2026;
Ե օր Մեծի Պահոց

Շաբաթ 21 Փետրւարի 2026;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին

Կիրակի 22 Փետրւարի 2026;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման)

Երկուշաբթի 23 Փետրւարի 2026;
Ը օր Մեծի Պահոց

Երեքշաբթի 24 Փետրւարի 2026;
Թ օր Մեծի Պահոց

Չորեքշաբթի 25 Փետրւարի 2026;
Ժ օր Մեծի Պահոց

Հինգշաբթի 26 Փետրւարի 2026;
ԺԱ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 27 Փետրւարի 2026;
ժԲ օր մեծի պահոց

Շաբաթ 28 Փետրւարի 2026;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ