Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հայրն իր զօրակցութիւնն է յայտնել հալէպահայութեանը

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր զօրակցութիւնն է յայտնել հալէպահայութեանը:

Երկուշաբթի, հոկտեմբերի 17-ին, Սրբազան Հայրը հեռախօսազրոյց է ունեցել Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Զարմիկ Պօղիկեանի հետ եւ իր զօրակցութիւնն է յայտնել սիրիահայութեանն ընդհանրապէս, եւ հալէպահայութեանը՝ յատկապէս:

Հեռախօսազրոյցի ընթացքում, Սրբազան Հայրը տեղեկացել է համայնքի, պատասխանատուների, ժողովրդին ծառայող եւ բազմաթիւ դժւարութիւնների դէմ պայքարող տղաների վիճակի մասին՝ շեշտելով, որ անձամբ ինքը եւ իրանահայ համայնքի բոլոր անդամներն իրենց աղօթքներում մշտապէս յիշում են սիրիահայ իրենց քոյրերին եւ եղբայրներին ու զօրակցում են նրանց:

Խրախուսելով հալէպահայութեանը՝ Սրբազան Հայրը բարձր է գնահատել Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Տ. Շահան արք. Սարգսեանի, պատկան մարմինների, ազգային իշխանութեան եւ հայկական թաղամասերի պաշտպանութեան ծանր պատասխանատւութիւնը ստանձնած հայ տղաների անձնազոհութիւնն ու նւիրւածութիւնը, եւ խաղաղութիւն է մաղթել Սիրիայի Արաբական Հանրապետութեանը:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 03 Մայիսի 2024;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 04 Մայիսի 2024;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 05 Մայիսի 2024;
Զ կիր Յինանց

Երկուշաբթի 06 Մայիսի 2024;
Երկուշաբթի. ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 07 Մայիսի 2024;
երեքշաբթի, Ղկ 17.1‐19։ Գրծ 21.15‐26։ Ա Յհ 3.10‐20։ Յհ 10.22‐42։ Մտ 17.21‐18.9։ Մր 9.29‐47։

Չորեքշաբթի 08 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ