Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՈՎՐՈՒԶԵԱՆ ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մօտալուտ նոր տարւայ-Նովրուզի տօնի առիթով, սրտանց շնորհաւորում եմ իրանցի մեր հայրենակիցներին մաղթելով որ սկսւող 1403 տարին լինի խաղաղութեան, սիրոյ, եղբայրութեան, բերրիութեան, նոր նւաճումների, յաջողութեան եւ աստւածային օրհնութեամբ օծուն մի տարի:

Գարնանաբոյր այս օրերին, երբ բնութիւնը նախախնամական տնօրինումով վերանորոգւում է նոր փայլք եւ գեղեցկութիւն պարգեւելով աշխարհին եւ յատկապէս իրանեան մեր հայրենիքին, մենք եւս պարտ ենք մեզ վերանորոգել սիրոյ, եղբայրութեան, հայրենասիրութեան եւ համագործակցութեան ոգիով:

Բոլորս էլ գիտենք, որ նորն ու նորոգութիւնը կեանքից անբաժան երեւոյթներ են: Արդարեւ վերանորոգւած բնութեան նայելիս մենք էլ մեզ վերանորոգենք սիրելի հայրենակիցներ եւ նորոգւած մտքով ու հոգիով կառչած մնանք մեր հայրենիքին եւ հայրենական աւանդութիւններին ու բարեպաշտական սովորութիւններին:

Աղօթում եմ, որ Աստւած զօրացնի եւ փորձանքներից հառու պահի մեր սիրելի Իրանն ու իրանցիները: Առողջութիւն, առաւել իմաստութիւն շնորհի, երկրի շնորհազարդ հոգեւոր առաջնորդին ու հանրապետութեան նախագահին ու իր կառավարութեան, այլեւ ողջ Իրանի ժդողովուրդը:

Կոչ եմ անում մեր սիրելի հայրենակիցներին, որ աղօթեն Ղազայի ժողովրդի համար, մեր տարածաշրջանի խաղաղութեան եւ ժողովրդի բարեկեցութեան համար: Միաստւածեան մեր կրօնների հիմնական եւ առանցքային ուսուցումները խարսխւած են սիրոյ, խաղաղութեան, համերաշխութեան եւ համատեղ գոյակցութեան: Թող 1403 տարին բոլորիս համար լինի Աստուծոյ օրհնութեամբ լի մի տարի:

Թող Աստւած անսասան պահէ Իրանը իր ժողովրդով:
Շնորհաւոր Նովրուզ.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հինգշաբթի 23 Մայիսի 2024;
հինգշաբթի, Ե օր Հոգեգալստեան Պահք։

Ուրբաթ 24 Մայիսի 2024;
ուրբաթ, Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Շաբաթ 25 Մայիսի 2024;
Շաբաթ, Է օր Հոգեգալստեան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ