Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Շաբաթ, 2 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Ա. Ահարոնեան» մանկապարտէզի նորանշանակ տեսչուհի Նադիա Այվազեանին եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչ՝ տկն. Կարինէ Մանուչերեանին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնը հայցելու Տեսչուհի Նադիա Այվազեանի ստանձնած նոր պաշտօնի առիթով նաեւ Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու յիշեալ մանկապարտէզի հիմնադրման 30-ամեակին նւիրւած նախաձեռնութիւնների կապակցութեամբ:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ յաջողութիւն մաղթեց Տեսչուհուն եւ կարեւորելով նոր սերնդի մօտ ազգային-հոգեւոր դաստիարակութեան զարգացումն ընդգծեց, որ դա այն կարեւոր կէտն է, որն սկիզբ է ստանում ընտանիքից յետոյ մանուկների առաջին հասարակական միջավայրերից՝ մանկապարտէզ-նախակրթարաններից:

Սոյն հանդիպումը շարունակւեց «Ա. Ահարոնեան» մանկապարտէզի նախկին տեսչուհիներ՝ տկն. Անետ Բաղդասարեանի եւ տկն. Անահիտ Մարգարեանի ներկայութեամբ, ովքեր ստանձնել են աշխատանքը՝ յիշեալ մանկապարտէզի 30 տարւայ անցած ուղին ներկայացնող հրատարակւող գրքի կազմութեան ուղղութեամբ:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց եւ անհրաժեշտ թելադրութիւնները կատարելով, յաջողութիւն մաղթեց նրանց աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ