Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՈՉ՝ ԹԵՀՐԱՆԻ ԹԵՄԻ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՒԱԿՆԵՐԻՆ

Այսու քրիստոնէական ջերմ սիրով եւ գոհունակութեամբ ողջունում եւ կոչ ենք ուղղում Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն յառաջիկայ ուրբաթ 1 մարտ 2024 թւականին Իրանի ողջ տարածքում տեղի ունենալիք 12-րդ նստաշրջանի Իրանի Իսլամական Խորհրդարանի եւ Բանիմացների Խորհրդի ընտրութիւններին, ի կատարումն եւ լրացումն մեր պարտականութիւնների, որպէս լիիրաւ քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան:

Իւրաքանչիւր քաղաքացի իր հայրենիքի նկատմամբ իր պարտականութիւններն ու պարտաւորութիւնները ունի, հայրենիքն էլ իր քաղաքացիների հանդէպ ի՛ր պարտականութիւններն ու պարտաւորութիւններն ունի:

Մենք որպէս հայ եկեղեցու զաւակներ կոչւած ենք խուռներամ մասնակցելու 12-րդ նստաշրջանի Իսլամական Խորհրդարանի եւ Բանիմացների Խորհրդի ընտրութիւններին ի վկայութիւն մեր գաղութի ուժին, զօրութեան ինչպէս նաեւ ի հաստատումն մեր ամբողջական ու անվերապահ մասնակցութեան իրանեան մեր հայրենիքի քաղաքական, մշակութային, ընկերային, տնտեսական կեանքի առաւել զարգացման, բարգաւաճման ընթացքին:

Ուրբաթ օրը բոլորիս համար լինելու է մի նոր փորձաքար. Ուստի եկէք արժեւորենք մեր քաղաքացիական իրաւունքը խուռներամ մասնակցութեամբ Խորհրդարանական ընտրութիւններին:

Իմ սրտագին կոչն է մեր ժողովրդի զաւակներին, մանաւանդ երիտասարդներին, որ մասնակցեն ընտրութիւններին իբրեւ հաւատարիմ եւ յանձնառու քաղաքացիներ Իրանի Իսլամական Հանրապետութեան:

Ողջ լերուք ի Տէր եւ զօրացեալք Ս. Հոգւով:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ