Հինգշաբթի թւականիս մայիսի 26-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի հետ:
Հանդիպման ընթացքին խորհրդակցութիւն եղաւ տարիների ընթացքում համայնքիս հասարակական եւ մշակութային ոլորտներում ծաւալած աշխատանքներին եւ նրանց արխիւների հաւաքագրման անհրաժեշտութեանը, որի կապակցութեամբ համագործակցելու է ռեժիսոր Անահիտ Աբադը:
Պրն. Արամեանը իր շնորհակալական խօսքն ուղղելով յարգելի Ռեժիսորին, յաջողութիւն մաղթեց նրա աշխատանքներին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ