Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, շաբաթ թւականիս ապրիլի 23-ի երեկոյեան, Թեհրանի Ս. Սարգիս, Սրբ. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր լուսաւորիչ եկեղեցիներում տեղի ունեցաւ մոմավառութիւն, խնկարկում եւ ծաղիկների մատուցում:
Յիշեալ եկեղեցիներում ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ, Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասւած նահատակների յուշարձանի մօտ յարգանքի տուրք մատուցւեց անմեղ զոհերի յիշատակն յաւերժացնելու եւ նրանց հոգիների խաղաղութեան համար:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ