Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Վերջին երկու ամիսների ընթացքում համաճարակային իրավիճակի բերումով, եկեղեցիներում առողջապահական պրոտակոլները յարգելու նախապայմանով, նւազագոյն թւով՝ (10-ից 20 հոգու) մասնակցութեամբ վերսկսւեցին՝ կրօնական Ս. պատարագի, պսակադրութեան եւ մկրտութեան արարողութիւնները։

Դժբախտաբար վերջին օրերին Ս. Սարգիս եկեղեցում կատարւած Ս. պսակի արարողութեան ընթացքում, կարգադրութիւնը խախտւեց եւ աւելի քան 270 հոգու ներկայութեամբ կատարւեց նորապսակ զոյգի պսակադրութեան խորհուրդը, որի պատճառով էլ ենթակաները ենթարկւեցին խիստ նկատողութեան։

Արդ կրկին կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին, որ համավարակի կանխարգելման հրամայականից ելնելով, անհրաժեշտ է առաւել քան երբեւէ կառչած մնալ թելադրւած առողջապահական յորդորներին եւ դիմակ կրելով եւ ընկերային հեռաւորութիւնը յարգելով՝ նւազագոյն թւով ներկայ լինել կրօնական արարողութիւններին՝ հակառակ դէպքում ենթակաները կրելու են համապատախան հետեւանքները։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
25.08.2020

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 03 Մայիսի 2024;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 04 Մայիսի 2024;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 05 Մայիսի 2024;
Զ կիր Յինանց

Երկուշաբթի 06 Մայիսի 2024;
Երկուշաբթի. ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 07 Մայիսի 2024;
երեքշաբթի, Ղկ 17.1‐19։ Գրծ 21.15‐26։ Ա Յհ 3.10‐20։ Յհ 10.22‐42։ Մտ 17.21‐18.9։ Մր 9.29‐47։

Չորեքշաբթի 08 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ