Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Այցելութիւններ «Ակունք» կենտրոն

Թեհրանում գտնւող մարմնամտային խանգարումներով հայ անհատներին օժանդակող «Ակունք» կենտրոնը հիմնադրւել է 1998 թ.-ին, նպատակ ունենալով մտային հաշմանդամութիւն ունեցող հայ անհատների համար լինել ուսման, մտային ու ֆիզիկական կարողութիւնների զարգացման վայր, ինչու չէ նաեւ ներկայացնել, զարգացնել նրանց կարողութիւններն ու ընդունակութիւնները: Կենտրոնում աշխատում են նւիրեալ հայ մասնագէտներ, որոնք ամենօրեայ պարապմունքներ են անցկացնում աշակերտութեան հետ:

Կրթական խորհրդի «Աշակերտական խորհուրդը համակարգող» յանձնախմբի նախաձեռնութեամբ, մարդասիրական և միասնական աշխատանքների շրջանակներում, հայոց ազգային «Արաքս», «Շանթ» և «Մարիամ» հաստատութեան դպրոցների 4-րդ դասարանի աշակերտների, յանձնախմբի անդամների, փոխտեսուչների և ուսուցիչների ընկերակցութեամբ այցեր էին կազմակերպել «Ակունք» կենտրոն:

Յանձնախմբից որպէս պատասխանատուներ հանդէս են ներկայացել են՝ Սւետ Դանիէլեանը և Առլեթ Իսկանդարեանը, իսկ նրան այցերի ընթացքում օժանդակել են դպրոցների աշակերտական խորհրդի անդամները, որոնք ներգրաււած են յանձնախմբի կազմակերպչական աշխատանքներում:

Այս ծրագրի հիմնական նպատակն էր, այցերի և միասնական աշխատանքների շնորհիւ աշակերտների մօտ զարգացնեն մարդասիրութեան բարձր արժէքներ: Նրանց աւելի մօտիկից ծանօթացնեն կենտրոնի աշխատանքներին, սաների կատարած ձեռքի աշխատանքներին, նրանց կարիքներին և կարողութիւններին, իսկ ամենից կարևորն այն է, որ երեխաները գիտակցեն՝ ինչպէս բոլոր անհատները այնպէս էլ մարմնամտային խանգարումներով անհատները հասարակութեան լիիրաւ անդամներ են:

Սոյն թւականի փետրւարի 4-ին, յանձնախմբի անդամներ՝ Սւետ Դանիէլեանի և Փաթրիկ Մնացականեանի պատասխանատւութեամբ կենտրոն այցելեցին «Նայիրի-Սողոմոնեան» և «Մարի Մանուկեան» դպրոցների 11-րդ դասարանի աշակերտները: Այս այցելութեան նպատակը մի փոքր այլ էր, բացի մարդասիրութիւն և միասնական աշխատանքների իրականացում, յանձնախումբը հնարաւորութիւն էր ընձեռնում բարձր դասարանի աշակերտներին ծանօթանալու կենտրոնում տարւող աշխատանքներին, մօտիկից շփւելու այնտեղ իրենց առաքելութիւնը իրականացնող մասնագետների հետ և ինչու ոչ նրանց համար ստեղծելու նոր աշխատանքային դաշտ:

Կենտրոնի տնօրէն, հոգեբան՝ Վանուշ Թևանեանը ներկայացրեց միւս աշխատակիցներին. Այլին Փրաչա՝ սահմանափակ հնարաւորութիւններ ունեցող երեխաների հոգեբան, Անէթ Մովսիսեան՝ նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ և Լուսինէ Յովհաննիսեանը, որպէս լեզւական խնդիրներ ունեցող երեխաների մասնագէտի օգնական։ Նրանք, իւրաքանչիւրը մանրամասնօրէն ներկայացրեցին իրենց կողմից կատարւող աշխատանքները:

Յանձնախմբի կողմից նախատեսւած է առաջիկայում կազմակերպել միւս դպրոցների բարձր դասարանցիների այցելութիւններ կենտրոն: Յանձնախումբը իր աշխատանքով նպաստում է ինչպէս ներկայ աշակերտներին այնպէս էլ միւսներին ծանօթացնելու այնտեղ գործող անձնակազմի և նրանց մասնագիտական ոլորտների հետ: Հնարաւորութիւն տալով և օգնելով աշակերտներին կողմնորոշւելու ապագայում մասնագիտութեան ընտրութեան հարցում:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 04 Մայիսի 2024;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 05 Մայիսի 2024;
Զ կիր Յինանց

Երկուշաբթի 06 Մայիսի 2024;
Երկուշաբթի. ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 07 Մայիսի 2024;
երեքշաբթի, Ղկ 17.1‐19։ Գրծ 21.15‐26։ Ա Յհ 3.10‐20։ Յհ 10.22‐42։ Մտ 17.21‐18.9։ Մր 9.29‐47։

Չորեքշաբթի 08 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ