ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քւէարկութեան արդիւնքում, ձայների մեծամասնութեամբ ընդունւեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնութեամբ՝ 405 կողմ, 11 դէմ ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւը:
Նշենք, որ բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Հուս Բիլիրակիսը, ներկայացւել էր այս տարւայ ապրիլին եւ ուղղւած է 1915 թ․ Օսմանեան կայսրութեան կողմից իրականացւած Հայոց Ցեղասպանութիւնից հրաժարւելու մերժմանը, ԱՄՆ կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը եւ յիշատակմանը, Ցեղասպանութեան մասին իրազեկւածութեան կարեւորութեանը՝ հետագայում նման յանցանքների կանխման առումով:
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը գլխաւորել են Սենատում բանաձեւի տարբերակը։