Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

22 - 26 մարտին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհուրդի, Լիբանանի եկեղեցիների եւ Թեզէի միաբանութեան կազմակերպութեամբ, Լիբանան հիւրընկալեց Միջազգային միջեկեղեցական երիտասարդական մի համագումար, որին իրենց մասնակցութիւնը բերին 44 երկրներից ժամանած առաւել քան 1600 երիտասարդներ։

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը լինելով միջեկեղեցական աշխարհի յառաջատարներից՝ իր մասնակցութիւնը բերեց Լիբանանի, Բերիոյ եւ Թեհրանի համալսարանական ուսանողների միութեամբ, կաթողիկոսարանի Երիտասարդական բաժանմունքով եւ Դպրեվանքի աւարտական դասարանի սարկաւագներով, ինչպէս նաեւ առաջնորդարանի «ԱՅՈ» երիտասարդական յանձնախումբով։

Կաթողիկոսարանի միջեկեղեցական յարաբերութեանց վարիչ Հրանդ Վրդ. Թահանեան սոյն ծրագրի կազմակերպիչ յանձնախումբի անդամներից էր եւ ժողովներին մասնակցում էր յանուն Արամ Ա. կաթողիկոսին։

Թեհրանի հայոց թեմից իրենց մասնակցութիւնը բերին սոյն համագումարին բարեշնորհ Անի Քրիստի սարկաւագուհի Մանւէլեանն ու Արգին Տ. Մկրտչեանը, որոնց հինգշաբթի 21 մարտ 2019-ին իր գրասենեակում ընդունեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսը։ Վեհափառ հայրապետը իր յատուկ ուրախութիւնը յայտնեց իրենց մասնակցութեան համար եւ մեծապէս գնահատեց բարշ. սարկաւագուհի Անի Քրիստի Մանւէլեանին, որ փոքր տարիքից կապւած է եղել եկեղեցուն։

Ծրագիրը բաժանւած էր երկու մասի. օրւայ առաջին բաժնի մէջ մասնակիցները իրենց հիւրընկալ ընտանիքներից, ներառեալ եկեղեցասէր հայ ընտանիքներից, ժամանում էին նրանց տրամադրւած 20 կենտրոններից մէկը եւ կը հետեւէին աղօթքի ու խմբային աշխատանքների եւ քննարկումների, որից յետոյ կ՛ուղղւէին Պէյրութ՝ «Սի-Սայտ Արենա»։ Յիշեալ կենտրոններում մաս կը կազմէին նաեւ Անթիլիասի Մայրավանքը եւ Սրբոց Վարդանանց եկեղեցին։

Կիրակի 24 մարտ 2019-ի երեկոյեան մասնակիցներից 200 հոգի հիւրասիրւեցին Լիբանանի թեմի Առաջնորդի կողմից ընթրիքով, որը յագեցած էր մշակութային եւ գեղարւեստական յատուկ յայտագրով։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 03 Մայիսի 2024;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 04 Մայիսի 2024;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 05 Մայիսի 2024;
Զ կիր Յինանց

Երկուշաբթի 06 Մայիսի 2024;
Երկուշաբթի. ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 07 Մայիսի 2024;
երեքշաբթի, Ղկ 17.1‐19։ Գրծ 21.15‐26։ Ա Յհ 3.10‐20։ Յհ 10.22‐42։ Մտ 17.21‐18.9։ Մր 9.29‐47։

Չորեքշաբթի 08 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ