Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամները, կիրակի փետրւարի 17-ին, հանդիպեցին Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան վարչութեան անդամների հետ։
Հանդիպումը իրականացւեց Կրթական Խորհրդի հրաւէրով, որտեղ խօսւեց մի շարք հարցերի, ներկայ պայմանների, հետագայ երկուստեգ ուսումնասիրութիւնների և համագործակցութիւնների մասին, մասնաւորապէս քննարկւեց համալսարանի ճիւղերի հետ աշակերտներին ծանօթացնելու ծրագրերը, որոշւեց մշակել աշխատանքեր, որոնց ներգրաււած կը լինեն նաև դպրոցական աշակերտները:
Հանդիպումն անցաւ արդիւնաւետ մթնոլորտում:
Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ