Շաբաթ յունւարի 12-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ճարտարապետների և Ճարտարագէտների Միութեան նորընտիր վարչութեան անդամներին:
Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և յատուկ շնորհաւորելու Ամանորն ու Ս. Ծնունդը:
Սրբազան Հայրը ողջունեց խմբին, փոխադարձաբար շնորհաւորեց, այնուհետ, հետաքրքրւեց իրենց միութենական աշխատանքներով և յաջողութիւն մաղթեց իրենց: