Թեհրանի մեր ժողովրդը, կիրակի, 31 դեկտեմբերի կէս գիշերւան տարեմուտի առիթով մասնակցեց Ս. եւ Անմահ Պատարագին, Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:
Ս. Սարգիս եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցում պատարագեց եւ քարոզեց Առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:
Թեհրանի բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցւեց նաեւ երկուշաբթի 1 Յունւար 2018-ի առաւօտեան:
Մեր հաւատացեալ ժողովրդը ներկայ գտնւելով Ս. Պատարագի եւ սկսւող 2018 Նոր տարւան առաջին րոպէները անցկացնելով եկեղեցում, Աստծու ներկայութեան մէջ, միաժամանակ աղօթեց աշխարհի խաղաղութեան, մեր ժողովրդի, եկեղեցու եւ հայրենիքի յաւերժութեան համար:
Ս. և անմահ պատարագից անմիջապէս յետոյ Սրբազան Հայրը շնորհաւորութիւններ ընդունեց Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Սոյն առիթով Սրբազան Հօրը շնորհաւորանքի եկած էր նաև Թեհրանի 9-րդ շրջանի քաղաքապետն իր անմիջական գործակիցներով: