Այս տարի իր 25 ամեակն է բոլորելու մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնը:
Այդ առիթով՝ թւականիս, մայիսի 11-ին՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» եւ ապա «Արցախ» սրահներում կազմակերպւել էր գեղարւեստական ծրագիր եւ կենտրոնի սաների նկարչութիւնների ցուցահանդէս-վաճառք: Գեղարւեստական յայտագիրը իրականացաւ «Սուքերեան» սրահում, իսկ նկարչական ցուցահանդէս-վաճառքը՝ «Արցախ» սրահում:
Օրւայ գեղարւեստական յայտագիրը իրականացրեցին հէնց կենտրոնի սաները, ցուցադրւեց կենտրոնի անցեալ 25 տարիները ներկայացնող տեսաֆիլմ, որը պատրաստել էր Թէօ Մարկոսեանը, իսկ օրւայ հաղորդավարն էր Շարիս Մելքոմ Աբգարը:
Ծրագրի աւարտին, սաներին յանձնւեց գնահատագրեր, ձեռամբ՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանի, փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանի եւ նկարչութեան ուսուցչուհի Հերմինէ Ղարաբէգեանի:
Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան Լուսինէ Յովհաննիսեանը, պատգամաւոր Արա Շահվերդեանը եւ եզրափակիչ խօսքով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:
Լուրը՝ «Ալիք»-ից