Երեքշաբթի, թւականիս փետրւարի 28-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը հանդիպում ունեցաւ դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով հասարակական կեանքում մշակութային բնագաւառում ծաւալւող աշխատանքների կարեւորութեանը, տեղի ունեցաւ խորհրդակցութիւն այս ոլորտում մի շարք համագործակցութիւնների վերաբերեալ:
Նշելի է, որ Մայեստրօ Ռազմիկ Օհանեանը վերջին ամիսների ընթացքում սերտ համագործակցութիւն ունեցաւ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի յոբելանական ձեռնարկին՝ յոբելանական երգչախմբի ղեկավարութիւնը ստանձնելով:
Պրն. Արամեանը իր շնորհակալական խօսքն ուղղելով յարգելի Մայստրոյին, յաջողութիւն մաղթեց նրա աշխատանքներին:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ