Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի 25 դեկտեմբեր 2018-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Արդարեւ, երեքշաբթի 25 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում հանդիսաւոր ս. պատարագ է մատուցւելու: Պատարագելու եւ քարոզելու է Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը։
Սկիզբ ժամերգութեան` ժամը 9:00
Սկիզբ ս. Պատարագի` ժամը 10:00
Քարոզ` ժամը 11:00
Յաւարտ ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի տէր հանգուցեալ սարկաւագների, դպիրների եւ երգեցիկ խմբերի հանգուցեալ անդամ-անդամուհիների հոգիների խաղաղութեան համար:
Հրաւիրում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, ներկայ լինելու ս. պատարագին, հաղորդւելու համար Ս. Ստեփանոսի նահատակութեան խորհուրդով: