Friday, 07 January 2022
Ս․Ծննդեան մեռելոց․
Տաղաւար տօների երկրորդ օրը մեռելոց է եւ նւիրւած է ննջածների յիշատակին։
Մեռելոցը այն պահն է, որ մենք որպէս զինւորեալ եկեղեցու անդամներ, լծւում ենք աղօթելու` մեր ննջեցալներելի ներելի եւ անգիտութեամբ գործած մեղքերի թողութեան համար, եւ Աստծու հայրական սիրուն վստահելով, սպասում ենք նրանց հոգիների փրկութեան: Ինչպէս Յուդա Մակաբայեցին ննջեցեալների մեղքերի համար պատարագ մատուցեց (տե՜ս Բ Մակաբ. ԺԲ 43-46), եւ Բոոսն էր մեռելների եւ կենդանիների համար ողորմութիւն անում (տե՜ս Հռութ Բ 20), այդպես էլ ննջեցյալների հարազատները ողորմութիւն են տալիս կարիքաւորներին եւ պատւիրում քահանաներին իրենց հարազատների անունները յիշատակել սուրբ Պատարագի ընթացքին: Սուրբ Պատարագի ժամանակ, միայն ողջերի համար չէ որ աղօթում ենք, այլլ` նրանց, ովքեր յոյսով ու հաւատով ննջեցին ի Քրիստոս: Որովհետեւ Քրիստոսի մահը ոչ միայն ողջերի համար փրկութիւն եղաւ, այլեւ ննջեցյալների, ինչպէս ասում է Պետրոսը. «Գնաց աւետարանեց հոգիներին, որոնք դժոխքում էին» (Ա Պետ. Գ 19):
Այդ պատճառով, տաղաւար տօների յաջորդ օրը, եկեղեցիներում սուրբ Պատարագից յետոյ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ եւ սուրբ հաւատով ննջեցին ի Քրիստոս,Հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում։
Այդ օրը մարդիկ այցելում են նաեւ իրենց ննջած հարազատների գերեզմանները եւ պատւիրում քահանաներին օրհնել այն, որով աւետում ենք ննջեցյալներին Տիրոջ Երկրորդ գալստեան եւ մեռելների յարութեան յոյսը: