Saturday, 10 April 2021
Յիշատակ գլխատման Ս․Յովհաննէս Մկրտչի
տօն
Ինչպէս որ գիտենք Ս․ Յովհհաննէս Մկրտիչը սերում էր Ահարոնեան քահանայեական սերնդից, նրա հայրն ու մայրն էին Զաքարեայ Քահանան եւ Եղիսաբէթը, որոնք արդար եւ օրինապահ անձնաւորութիւններ էին։ Նրա ծննդից առաջ՝ Գաբրիէլ հրեշատակապետը նրա հօրը ասել էր, որ նա պիտի պատրաստի ճանապարհը Տիրոջ համար։ Նա անապատում մեծանալով, որպէս Քրիստոսի դեսպանը, ապաշխարութիւն եւ Տիրոջ արքայութեան մօտալուտ գալուստը քարոզելով ու մարդկանց մկրտելով, ճանապարհը պատրաստեց Քրիստոսի համար։ Նա, մկրտելով Աստծու Որդուն, վկայեց նրա մասին, ասելով․« «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը։ Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար։ Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»։ Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ։ Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»։ Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին»։ Նա վերջապէս իր պարտականութիւնն իր լրումին հասցնելով, իր կեանքը կնքեց նահատակութեամբ, Հերովդէս թագաւորի հրամանաով գլխատւելով, քանի որ քննադատել էր նրան, իր կենդանի եզբօր կնոջ հետ անօրինաբար ամուսնանալու պատճառով ։ Յովհաննէս Մկրտիչը մեծ սուրբ է եղեկ մեր երկրում եւ իր անւամբ գոյութիւն ունեն բազմաթիւ վանքեր եւ եկեղեցիներ։