Saturday, 27 February 2021
Սրբոցն Կիւրղի Երուսաղեմայ հայրապետին եւ միւս Կիւրղի եպիսկոպոսին եւ մօրն նորա Աննայի
Ս. ԿՒՒՐԵՂ ԵՐՈՒՍԱՂԷՄԱՑԻ (315-386)
Տիեզերական Եկեղեցու վարդապետ ս. Կիւրեղ Երուսաղէմացին մանկութիւնից խիստ բարեպաշտ էր և աղօթքի կեանք էր վարում։Աստւածաշնչին եւ Աստւածային գիտութիւններին ատակ դառնալով, նախ սարկաւագ, ապա քահանայ է ձեռնադրւում եւ իր իմաստուն քարոզներով հիացնում է բոլորին։
Նա շնորհիւ իր անմնացորդ ծառայութեան ձեռնադրւում է որպէս Երուսաղէմի պատրիարք`բայց իր ծառահութեան կէսը անցնում է աքսորում,արիոսականների զրպարտութիւնների պատճառով։
Բայց նա երբեք չյուսահատւելով, շարունակում է քարոզել և ուսուցանել մարդկանց:
Ս. Կիւրեղի աւանդած երկերից խիստ արժէքաւոր է «Կոչումն ընծայութեան» աշխատութիւնը, որը վերաբերում է երախաներին մկրտութեան նախապատրաստելու խնդրին:
Ս. ԿՒՒՐԵՂ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՒ ՆՐԱ ՄԱՅՐ Ս. ԱՆՆԱ (+362)
Ս. Կիւրեղ Երուսաղեմացու ժամանակակիցն էր՝ ազգուեթամբ հրեա, Յուդա անունով, որ իր մօր՝ Աննայի հետ ապրում էր Պաղեստինի հրեական համայնքում, որտեղ ճանաչւած էր իր խիստ բարեպաշտութեամբ և օրինապահութեամբ: Սերում էր նոյն ցեղից, որից էր Ս. Ստեփանոս Նախավկան, և կենդանի հետաքրքրութիւն ունէր Քրիստոսի և Նրա աշակերտների հետ կապւած իրադարձութիւնների ու դրանց առնչւող տեղանքների հանդէպ: Երբ կայսեր մայրը՝ ս. Հեղինէն, 326 թ. այցելում է Երուսաղէմ՝ փնտրելու Տիրոջ խաչափայտը, Յուդան իր իմացութիւններով օժանդակում է այդ գործին: Անձամբ ականատես լինելով խաչափայտի յայտնաբերման հետ կապւած հրաշքին՝ նա հաւատում է Քրիստոսին և իր մօր հետ մկրտւում է՝ վերանւանւելով Կիւրեղ: Ս. Հեղինէի առաջարկով նա եպիսկոպոս է ձեռնադրւում Պաղեստինի քաղաքերից մէկում և սկսում է համարձակ քարոզել հրեաների ու հեթանոսների մէջ՝ նպաստելով շատերի դարձին ու փրկութեանը: Յուլիանոս Ուրացողի (361-363) հալածանքների ժամանակ Ս. Կիւրեղը և իր մայրը նահատակւում են՝ սոսկալի խոշտանգումների մէջ մնալով զւարթ ու հաստատակամ, ինչից ազդվելով՝ հալածիչ հեթանոսներից մէկը տեղում դարձի է գալիս և նրանց հետ կիսում մարտիրոսութեան պսակը՝ մկրտւելով սեփական արեամբ: