Thursday, 05 January 2023
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի
ճրագալոյց
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղաւար տօներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի և Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչում է ճրագալոյց: «Ճրագալոյց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտայայտութիւնից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել:
Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցւում երկու անգամ՝ յունւարի 5-ի երեկոյեան՝ ճրագալոյցի, և յունւարի 6-ի առաւօտեան՝ տէրունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կէսգիշերին եղաւ, իսկ Մկրտութիւնը՝ կէսօրին, ըստ այսմ՝ ճրագալոյցի Պատարագը Քրիստոսի Ծննդեան խորհրդով է, իսկ առաւօտեանը՝ Մկրտութեան:
Սուրբ Ծննդեան նախորդ օրը՝ յունւարի 5-ին, Հայ եկեղեցում կատարւում է ճրագալոյցի հանդիսաւոր արարողութիւնը:
Երեկոյեան ժամերգութիւնից յետոյ ընթերցում են Սուրբ Գրքից հատւածներ: Ընթերցւում է Յիսուսի ծնունդն աւետող դրւագը Ղուկասի աւետարանից (Ղուկաս 1.26-38), ինչպէս նաև հատւածներ Ղուկասի (2.8-20) և Մատթէոսի աւետարաններից (1.18-25): Բեմը նախապէս վարագոյրով ծածկւած է լինում: Ապա պատարագիչը բարձրանում է խորան և զգեստաւորւում: Այս ընթացքում ատեանում ընթերցւում են Տիրոջ գալուստը վկայող մարգարէութիւնները: Երեկոյեան կատարւող այս ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լոյսի ներքոյ, խորհրդանշում են մարգարէների աղոտ ծագումը Արդարութեան Արեգակի յայտնւելուց առաջ: պա ընթերցվում է Դանիելի մարգարեությունից հատվածներ, բացվում է Սուրբ Խորանի վարագույրը և սկսվում է Սուրբ Պատարագի արարողությունը:Այս արարողութիւնը ունի Հին կտակարանի մարգարէների մարգարէութիւնների եւ աւետող աստղի խորհուրդը։
Աւարտին կատարւում է յաջորդ օրւայ նախատօնակը։
Ճրագալոյցի Պատարագի աւարտին հաւատացեալները եկեղեցուց մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստւածային լոյսը, եկեղեցու օրհնութիւնը, Բեթղեհեմեան աստղի լոյսը, որը առաւել էր, քան արեգակը, որովհետև ցերեկով էլ էր երևում, և որը մոգերին առաջնորդեց դէպի ճշմարիտ Լոյսը՝ դէպի Մանուկ Յիսուսը:
Այդ օրւայ ընթրիքը պարունակում է ձկնեղենղէն, բանջարեղէն, առանց մսի: