Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. և Անմահ Պատարագ՝ Սրբոց Վարդանանց Տօնի առիթով

Հինգշաբթի, 23 փետրւար 2017-ին, տօնն էր Սրբոց Վարդանանց Զօրավարացն Մերոց և 1036 Վկայիցն:

Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց Թեհրանի մեր եկեղեցիներում:

Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է նաև Սարդարապատ թաղամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին: 

Այս առիթով հինգշաբթի 23 փետրւարին Սրբոց Վարդանանց Եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր Ս. պատարագ:  Պատարագեց և քարոզեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Յընթացս Ս. Պատարագի, Առաջնորդ Սրբազան հօր ձեռամբ տեղի ունեցաւ  դպիրների եւ կիսասարկաւագների ձեռնադրութիւն։ Նախ դպիրներ ձեռնադրւեցին Հենրիկ  Խաչատրեանը, Էջմին  Աբրահամեանը, Թոնի Սալաթինեանցը և Քևին  Նազարեանը: Ապա Կիսասարկաւագներ ձեռնադրւեցին Հենրիկ  Խաչատրեանը և Թոնի Սալաթինեանցը:

Ս. Պատարագի աւարտին, եկեղեցու խորհուրդը, եկեղեցու ներքևի սրահում կազմակերպել էր  գեղարւեստական ծրագիր և համեստ ընդունելութիւն:  Օրւայ առիթով արտայայտւեց Սրբազան Հայրը:  

Պատարագին և ծրագրին ներկայ էին Թեմական Խորհրդի անդամներից, Եկեղեցական Խորհրդների անդամներից, Սարդարապատ և Անի միութիւնների ներկայացուցիչները, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ազգային վարչութեան քաղաքական ժողովի անդամ՝ պրն. Վարդան Վարդանեանը ինչպէս նաև թաղից հոծ բազմութիւն: 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հինգշաբթի 23 Մայիսի 2024;
հինգշաբթի, Ե օր Հոգեգալստեան Պահք։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ