Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

Հինգշաբթի, 22 դեկտեմբեր 2022 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիպում ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ողջոյնի իր խօսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ սերտ փոխգործակցութիւնն ու հաստատւած բարեկամական յարաբերութիւններն ունեն վաղեմի պատմութիւն: Երկու երկրների կապերի խորացման եւ ամրապնդման գործում, իր մեծ նպաստն է բերում նաեւ Իրանի հայ համայնքը, որն Իրանի իշխանութիւնների բարեացակամ վերաբերմունքի շնորհիւ կարողացել է պահպանել իր ազգային մշակոյթն ու արժէքները:

Հանդիպման ընթացքում պրն. Նորայր Արամեանը անդրադարձ ունենալով Թեհրանի Հայոց Թեմին, հակիրճ ներկայացրեց Թեմիս ընդհանուր գործունէութիւնը, որոնք արժանացան նորի սրբութեան գոհունակութեան եւ գնահատանքի: Ընթացքում անդրադարձ կատարւեց Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին եւ առկայ մարտահրաւէրներին, որոնց հնարաւոր է դիմագրաււել միայն միասնական ջանքերով:

Հանդիպման աւարտին Էջմիածին Մայր տաճարում Կաթողիկոսի ուղեկցութեամբ կատարւած շրջայցի ընթացքում ներկայացւեցին իրականացւող հիմնորոգման աշխատանքները, որոնք ըստ նախատեսման կաւարտւեն հոկտեմբեր ամսին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հինգշաբթի 23 Մայիսի 2024;
հինգշաբթի, Ե օր Հոգեգալստեան Պահք։

Ուրբաթ 24 Մայիսի 2024;
ուրբաթ, Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ