Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՆՇՒԵՑ Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ 25-ԱՄԵԱԿԸ


Ուրբաթ, թւականիս նոյեմբերի 4-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, նախաձեռնութեամբ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի: Միջոցառման նպատակն էր՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եպիսկոպոսական ձեռնադրութեան 25-ամեակի նշումը:

Բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը իրականացրեց Յոբելենական երգչախումբը դիրիժոր՝ մայեստրօ Ռազմիկ Օհանեան, դաշնակահար Ալւին Աւանէսեան. ընթացքում երգչախումբը եւ մենակատարները հնչեցրին ազգային, հոգեւոր եւ ժողովրդական երգեր:

Բացման խօսքով հանդէս եկաւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յոբելեանական յանձնախմբի նախագահ՝ Սերոժ Օհանեանը: Օրւայ բանախօս էր հրաւիրւել Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, անդրադառնալով՝ Սրբազան Հօր կենսագրական տւեալներին տարբեր մասշտաբներում ծաւալած ազգային-հոգեւոր գործունէութեանը:

Կրօնական խորհրդի խօսքը ընթերցեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը: Օրւայ հաղորդավար՝ Արտոյտ Զոհրաբեանը ընթերցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի, Ատրպատականի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդների, Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, «Ալիք» օրաթերթի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների առաջնորդ՝ Տ. Մեսրոպ եպս. Սարգսեանի ուղերձները:

Միջոցառմանը պատկերասփռւեց՝ Թեհրանի հայոց թեմում Սրբազան Հօր անցած ուղին ներկայացնող տեսաֆիլմ, որը պատրաստել էր Կարէն Մնացականեանը: Յոբելենական հանդիսութեանը Սրբազան Հօրը յանձնւեց առանձին յուշանւէրներ՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ պատգամաւոր Արա Շահվերդեանի կողմից, իսկ եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ ինքը՝ յոբելեարը՝ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Յատկանշական է, որ օրւայ հաղորդավարը իր գնահատանքը յայտնեց նաեւ միջոցառումը հովանաւորող բոլոր բարերարներին:

Մանրամասնութիւններն յառաջիկայում:

Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ Հատիսի

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հինգշաբթի 23 Մայիսի 2024;
հինգշաբթի, Ե օր Հոգեգալստեան Պահք։

Ուրբաթ 24 Մայիսի 2024;
ուրբաթ, Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ