Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԿՈՒՍԱԿԱԼ ԴՈԿՏ. ՂԱՍԵՄ ՄՈՀԱՄՄԱԴ ԹԵՀՐԱՆԻԻ ՀԵՏ

Չորեքշաբթի թւականիս յունիսի 1-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Ազգային Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանի, այցելեցին Թեհրանի Կուսակալութիւն եւ հանդիպում ունեցան նորանշանակ կուսակալ դոկտ. Ղասեմ Մոհամմադ Թեհրանիի հետ:

Հանդիպման սկզբին պրն. Արամեանը շնորհաւորեց եւ յաջողութիւն մաղթեց դոկտ Թեհրանիին ստանձնած նոր պաշտօնի առիթով, որից յետոյ բացատրութիւններ ներկայացւեց Կառոյցիս ընդհանուր դրւածքի, համայնքիս աշխատանքների եւ ապագայ հեռանկարների կապակցութեամբ, որտեղ նաեւ ընդգծւեց երկկողմ յարաբերութիւնների կարեւորութիւնը, առհասարակ աշխատանքների ընթացքի եւ հաւանական խնդիրների լուծման գործընթացի առումով:

Պրն. Թեհրանին իր հերթին ողջունեց ու շնորհակալութիւն յայտնեց այցի համար եւ յոյս յայտնեց, որ յառաջիկայում շարունակւեն նմանատիպ հանդիպումները նաեւ ցանկացաւ առիթ ընձեռնւի Ազգային Առաջնորդարան այցելելու եւ Թեմակալ Առաջնորդի հետ հանդիպելու կապակցութեամբ:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հինգշաբթի 23 Մայիսի 2024;
հինգշաբթի, Ե օր Հոգեգալստեան Պահք։

Ուրբաթ 24 Մայիսի 2024;
ուրբաթ, Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ