Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՍԻՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Երկուշաբթի 25 Ապրիլ 2022-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Ազգային առաջնորդարանի դահլիճում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպան Դոկտ. Շաֆիք Տաիուպին։

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. դեսպանին եւ յայտնեց, որ առաջնորդարան իր տունն է։ Պրն. դեսպանը իր անհուն ուրախութիւնը յայտնեց այս այցելութեան առիթով, շնորհաւորեց առաջնորդ Սրբազանին ու հայ համայնքին մեր Փրկչի հրաշափառ Յարութեան տօնի առիթով եւ իր զօրակցութիւնը յայտնեց հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան 107-րդ տարելիցի առիթով, շեշտելով, որ հայ ժողովրդի այն զաւակները, որոնք Սուրիոյ մէջ են ապրում եւ գործում ամենահաւատարիմ քաղաքացիներն են Սիրիական հայրենիքի։

Սրբազան Հայրն իր կարգին շեշտեց, որ հայ ժողովուրդը միշտ երախտապարտ է սիրիական հայրենիքին եւ արաբ ժողովրդին, որ Հայոց Ցեղասպանութեան տարիներին տէր կանգնեց մեր ժողովրդին։

Այնուհետ խօսւեց հայ-սիրիական պատմական-մշակութային յարաբերութիւնների եւ հայ ժողովրդի ու սիրիական տնտեսութեան, ճարտարարւեստին բերած ներդրումի մասին։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ