Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայ Գործարարի Հանդիպում-Զրոյց «Նայիրի-Սողոմոնեան» Դպրոցում

Երկուշաբթի փետրւարի 29-ին, իւրայատուկ հանդիպում-զրոյց տեղի ունեցաւ Հայոց Ազգային «Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջնակարգ դպրոցի աշակերտութեան հետ, որին հրաւիրւել էին անւանի գործարար և «Քափ-սերւիս» նորոգման կենտրոնի հիմնադիր և տնօրէն՝ պրն. Անդրէ Մանուկեանը և երիտասարդ մասնագէտ՝ Թոդիկ Յարութիւնեանը:

Դպրոցի պատասխանատուները նպատակ ունենալով աշակերտութեանը ծանօթացնել կրթութեամբ և գիտութեամբ ու աշխատասիրութեամբ մեծ յաջողութիւնների հասած հայ անհատներին, կազմակերպել էին այս հանդիպումը:

Հանդիպման սկզբում ողջոյնի խօսք ասաց դպրոցի տեցուչ՝ պրն. Բահիրային, ապա փոխտեսոչ՝ պրն. Ամիրխանեանը ներկայացրեց հիւրերին, որոնք հերթաբար խօսելով իրենց աշխատանքի և յաջողութիւնների մասին, կաևորեցին կրթութեան և գիտութեան տիրապետելու նաև աշխատասիրութեան անհրաժեշտութիւնը կեանքում յաջողութիւններ հասնելու համար:

Թոդիկ Յարութիւնեանը, որն իր ուսումը ստացել է Հայոց Ազգային «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցում, հպարտութեամբ յիշեց հանդիպմանը ներկայ իր ուսուցիչներ՝ պրն. Շահէն Բաղդասարեանին, պրն. Արմէն Հայրապետեանին և յատուկ շեշտեց, որ կեանքի շատ դասեր է ստացել նրանցից և դրանք գործադրելով հասել է այսօրւայ յաջողութեան: 

Հանդիպմանը արտայայտւեցին Թոդիկի ուսուցիչները՝ իրեց հպարտութիւնը յայտնելով Թոդիկի մեծ յաջողութիւնների համար: 

Թոդիկ Յարութիւնեանը 25 տարեկան է և յաջողութեամբ աւարտել է համալսարանը և այժմ աշխատում է «Քափ-սերւիս» կենտրոնում որպէս աւագ մասնագէտ և իր աշխատասիրութեամբ գրաւել է պրն. Անդրէի ուշադրութիւնը:  Իր մասնագիտութիւնը կատարելագործելու համար, Թոդիկը պրն. Անդրէի հովանաւորութեամբ մասնակցում է Եւրոպայում և տարբեր երկրներում գումարւող սեմինարներին: 

Այս բոլորը նկատի ունենալով, Թոդիկն իր կեանքի փորձը փոխանցելով դպրոցի աշակերտներին շեշտեց, որ պիտի կեանքում ձգտել բարձրին ու կատարեալին և չվախենալ դժւարութիւններից, քանզի կարելի է աշխատասիրութեամբ և կրթութեամբ յաղթահարել այդ բոլորը: 

Հանդիպման վերջում աշակերտների կողմից եղան հարցումներ, որոնց պատասխանեցին օրւայ հիւրերը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ