Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՍԼԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Չորեքշաբթի 2 մարտ 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Իսպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին՝ դոկտ. Կարէն Խանլարեանին եւ պրն. Ժորժիկ Աբրահամեանին։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց նորընտիր զոյգ պատգամաւորներին, շնորհաւորեց նրանց եւ օրհնաբեր ու ժողովրդանւէր ծառայութիւն մաղթեց նրանց։ «Ուրախալի երեւոյթ էր ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը ընտրութիւններին, ասաց Սրբազան հայրը, ինչ որ ցոյց է տալիս մեր ժողովրդի գիտակից ու պատասխանատու յանձնառութիւնն ու կառչւածութիւնը իրանեան իր ծննդավայր հայրենիքին եւ համայնքային իրաւունքների պահպանման եւ պաշտպանութեան»։ Նորընտիր պատգամաւորները իրենք եւս իրենց կարգին իրենց ուրախութիւնն ու գոհունակութիւնը արտայայտեցին այդ դրական երեւոյթի համար։ Սրբազան հայրը, մի անգամ եւս, շնորհաւորեց նրանց եւ արդիւնաշատ ու պատւաբեր ծառայութիւն մաղթեց իրանեան մեր ծննդավայր հայրենիքի եւ հայ համայնքին ու հայ եկեղեցուն։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ