Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սուրբ կոյս Մարիամ Աստւածածնի վերափոման տօնը՝ Թեհրանի եկեղեցիներում

Այս տարի Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի Վերափոխման տօնը` Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց օգոստոսի 16-ին: Թեհրանի Հայոց Թեմի բոլոր եկեղեցիներում, տօնի առիթով մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որին յաջորդեց խաղողօրհնէքի արարողութիւն։

Սուրբ Սարգիս Մայր Տաճար Եկեղեցում Կրօնական արարողութեանը նախագահում էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, եւ պատարագիչն էր Արժ. Տ. Արիստակէս Քհնյ. Շահմիրեանը։

Սրբազան Հայրը յընթացս քարոզի, փառք եւ գոհութիւն յայտնելով Աստծուն կորոնաժահրի համաճարակից յառաջացած պայմաններում Ս. Եկեղեցւոյ կամարների ներքոյ Բարձրեալից փառաբանման եւ տօնակատարութեան կրկին պարգեււած առիթի համար։ Սրբազան Հայրը Ս. Աստւածածնայ տօնը ժողովրդի կողմից Ս. Կոյսի հանդէպ ուրախութեան եւ յանձնառութեան ու գոհունակութեան դրսեւորոման առիթ համարեց։ Ապա ակնարկելով շարականագիր Ս. վարդապետի խօսքերին անդրադարձաւ Ս. Կոյս Մարիամ Աստւածածնի անդատապարտութեան եւ Աստծու Խօսքին՝ Միածնի ընկալման։ Ապա թւարկելով Ս. Կոյս Մարիամ Աստւածածնի առաքինութիւնները Նրան որակեց գերագոյն սիրոյ, հաւատքի եւ յոյսի եւ ըստ Եսայի մարգարէի մարգարէութեան Սուրբ Հոգու Եօթնարփեան շնորհների շտեմարան, ով Աստծու կողմից բոլոր ժամանակների համար շնորհընկալ Կոյս ընտրւելով, եղաւ Աստծու Որդու եւ ամբողջ մարդկութեան մայրը, քանզի իր հնազանդութեամբ վերացրեց նախամայր Եւայի անհնազանդութեան դատապարտութիւնը. անհնազանդութիւն, որ մարդկութեանը անկում պատճառեց։


Սրբազան Հայրը յաւելելով իր խօսքը Գաբրիէլ Հրեշտակապետի աւետման դրւագին ակնարկելով յիշեց թէ ինչպէս Սուրբ Կոյսը Աստծու կամքի նկատմամբ տածած հաւատքով, հնազանդութեամբ ու յանձնառութեամբ, դարձաւ Մայրը Աստծու։
Ապա Սրբազան Հայրը մատնանշելով Աստւածային երեք առաքինութիւններին Հաւատք, յոյս եւ սիրոյն, յաջորդաբար դրանք ժայռ եւ մարդկային կամքի տոկունութիւն, պտղաբերութիւն եւ ի վերջոյ յարատեւութիւն որակեց՝ առաքինութիւններ, որոնք դարձան եկեղեցու հիմքը։ Սրբազան Հայրը ապա Ս. Կոյս Մարիամին ներկայացրեց որպէս մայրութեան օրինակ։


Ի վերջոյ Սրբազան Հայրը ակնարկեց բերքի` երեխայրիքի օրհնութեան եւ Սուրբ Աստւածածնայ վերափոխման առընչմանը եւ խաղողի նախապատւութեան։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ