Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Խորհրդակցական հանդիպում-քննարկում՝ երկրում տիրող առողջապահական ճգնաժամի կապակցութեամբ

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը եւ Թեմական խորհուրդը նկատի ունենալով Իրանում օրըստօրէ զարգացող կորոնավիրուսի տարածումը, հիւանդների թւի աւելացումը եւ տիրող առողջապահական ճգնաժամը, կազմակերպել են համատեղ խորհրդակցական հանդիպում, վիրուսի կանխարգելման համար աշխատանքներ համակարգելու եւ նախաձեռնելու մտադրութեամբ:

Այսօր՝ հինգշաբթի 5 մարտ 2020 թւականի առաւօտեան առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ «Կրոնավիրուսի կանխարգելման» թեմայով խորհրդակցական հանդիպում:

Հանդիպմանը ներկայ էին Պատգամաւորական ժողովի եւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի դիւանների անդամները ու մի շարք հրաւիրեալ խորհրդատու ազգայիններ:

Հանդիպման սկզբում ներկայ անդամները նախ իրենց գոհունակութիւնը յայտնեցին սոյն հարցով Թեմական խորհրդի մինչայժմ տարած ու նախաձեռնած աշխատանքների կապակցութեամբ:

Այնուհետ հանդիպման մասնակիցները արտայայտեցին իրենց մտահոգութիւնները եւ առաջարկները, որոնց քննարկման արդիւնքում որոշումներ ընդունւեց՝ միջոցներ կիրառել համայնքին իրազեկ պահելու համաճարակի դէմ պայքարի ու վիրուսի կանխարգելման հարցով տարւող գործընթացների մասին ինչպէս նաեւ «Ա. Աւետիսեան» բուժարանի խնամակալ մարմնի եւ Իրանի Հայ Բժշկական միութեան վարչութեան հետ համախորհուրդ հարկ եղած տնօրինումը կատարել, տեղեկատւութիւններ փոխանցելու եւ հարկ եղած պարագային հնարաւորութիւններ ստեղծելու ու տրամադրելու համար:

 

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Երկուշաբթի 20 Մայիսի 2024;
երկուշաբթի, Բ օր Հոգեգալստեան։ Պահք

Երեքշաբթի 21 Մայիսի 2024;
երեքշաբթի, Գ օր Հոգեգալստեան։ Պահք

Չորեքշաբթի 22 Մայիսի 2024;
չորեքշաբթի, Դ օր Հոգեգալստեան։ Պահք

Հինգշաբթի 23 Մայիսի 2024;
հինգշաբթի, Ե օր Հոգեգալստեան Պահք։

Ուրբաթ 24 Մայիսի 2024;
ուրբաթ, Զ օր Հոգեգալստեան։ Պահք

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ