Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԵՂԵԿԱՆՔ

Ինչպէս արդէն տեղեակ էք, Չինաստանում բռնկած եւ մի շարք այլ երկրներում տարածւած կորոնավիրուս համաշխարհային համաճարակը, տարածում է ստացել նաեւ Իրանում, հետեւաբար հարկ ենք համարում շեշտաւորել, որ խուճապի չմատնւելով անհրաժեշտ է առաւել զգուշաւոր լինել եւ կատարել Առողջապահութեան կենտրոնի կողմից հաղորդւած յորդորները եւ խորհուրդները, կորոնավիրուս համաճարակից զերծ մնալու առնչութեամբ։

Այս ուղղութեամբ տեղեկացնում ենք, որ լուրը հաղորդւած առաջին իսկ օրւանից Թեմիս Թեմական խորհուրդի միջոցով կատարւել են հետեւեալ որոշումները եւ աշխատանքները՝
Թեմական խորհուրդը փետրւարի 23-ին կայացած նիստում, որոշում կայացրեց ժամանակաւոր դադարեցնել Խորհրդի հերթական նիստերը, հետեւաբար աշխատանքները տնօրինւում է հեռակայ՝ Ազգ. Առաջնորդարանի Դիւանապետի համագործակցութեամբ։

Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ Կրօնական խորհրդի հետ խորհրդակցելով որոշում ընդունւեց երկու շաբաթով առկախել Կրօնական բոլոր արարողութիւնները 29 փետրւարից սկսեալ։
Թեմիս աշխատող բոլոր միութիւններին ուղղութիւն տրւեց ժամանակաւոր դադարեցնել բոլոր մարզական եւ մշակութային միջոցառումները եւ ընթացիկ բոլոր աշխատանքները։

Հետեւելով երկրի վերջին իրադարձութիւններին, Ազգային Առաջնորդարանի աշխատանքային ժամերը մարտի 1-ից սկսեալ, ժամանակաւորապէս կրճատւելով, սահմանւել են՝ առ. ժամը 7։30-ից մինչեւ 13։00-ը։

Յատկանշական է նաեւ որ Թեմական խորհուրդի միջոցով Թեմիս Կրթական խորհրդին տրամադրւել է 100.000.000 ռիալ բիւդջէ, որպէսզի Խորհուրդը իր հայեցողութեամբ եւ յարմարագոյն ելքերը ուսումնասիրելով հնարաւորութիւն եւ ապահովութիւն ստեղծի դպրոցներում, հնարաւորինս համաճարակի տարածման կանխարգելման եւ աշակերտութեան առողջութիւնը ապահովելու կապակցութեամբ, որի աշխատանքը արդէն իսկ իրագործւել եւ բոլոր մանկապարտէզներին եւ հայոց դպրոցներին տրամադրւել են մի շարք անհրաժեշտ պարագաներ՝ պաշտպանիչ դիմակներ, միանւագ օգտագործման ձեռնոցներ նաեւ խոնաւ ալկոհոլային անձեռոցիկներ եւ առաջիկայում տրամադրւելու է նաեւ աւտոմատ ջերմաչափման համար նախատեսւած թւային ջերմաչափեր եւ ախտահանող նիւթեր, որոնք դպրոցների վերաբացւելուց յետոյ օգտագործւելու են բոլոր դպրոցներում։

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Մարտ 2020

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Երեքշաբթի 14 Մայիսի 2024;
երեքշաբթի, ԽԵ օր Յինանց

Չորեքշաբթի 15 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԽԶ օր Յինանց։ Պահք

Հինգշաբթի 16 Մայիսի 2024;
հինգշաբթի, ԽԷ օր Յինանց

Ուրբաթ 17 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԸ օր Յինանց։ Պահք

Շաբաթ 18 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԹ օր Յինանց

Կիրակի 19 Մայիսի 2024;
կիրակի, ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ