Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն, Իրանի Ատրպատական նահանգում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի առիթով, ցաւակցական հաղորդագրութիւն է յղել՝
Լուրերից իմացանք Ատրպատականի նահանգում պատահած աղետալի երկրաշարժի մասին, որը խլեց 6 անմեղ հայրենակիցների կեանքը և պատճառ դարձաւ աւելի քան 500 վիրաւորների:
Դժբախտաբար, բնութեան աղետների առաջ առնել չի կարելի: Մեզ մնում է մեր հաւաքական ճիգով զօրավիգ կանգնել այն ընտանիքներին, որոնք դժբախտաբար այս պատահարից տուժեցին:
Այս առիթով մեր ցաւակցութիւնն ենք յայտնում երկրի հոգևոր առաջնորդ՝ այաթ. Ալի Խամէնէյին հանրապետութեան վսեմաշուք նախագահին և Ատրպատականի պատկան իշխանութիւններին: Ինչպէս նաև տուժած ընտանիքներին:
Այս տխուր առիթով յանուն Թեհրանի մեր թեմի հոգևոր և աշխարհիկ իշխանութիւնների և ողջ ժողովրդեան, մեր զօրակցութիւնն ենք յայտնում երկրի ղեկավարութեան:
Աղօթում եմ զոհերի հոգիների խաղաղութեան և վիրաւորեալների շուտափոյթ ապաքինման համար:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
10 Նոյեմբեր 2019
Թեհրան